Ներբեռնել հաշվետվությունը

Հայաստանի բուհերի կառավարման թափանցիկության և հաշվետվողականության գործընթացների վերաբերյալ զեկույցներ

Գավառի պետական համալսարան

1. Կառավարման մարմիններ

1. Կառավարման խորհուրդներում ընդգրկումը

Բարձրագույն կառավարման խորհուրդ (Հոգաբարձուների խորհուրդ/Հաստատության խորհուրդ)

1. Ձեր հաստատության բարձրագույն կառավարման խորհրդի (օրինակ` Հոգաբարձուների խորհուրդ) հետևյալ անդամները փակ քվեարկությա՞մբ են ընտրվում

  • Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ

    Այո
  • Ուսանողական մարմինների ներկայացուցիչներ

    Այո

2. Յուրաքանչյուր խմբի համար նշեք առաջադրված թեկնածուների հարաբերակցությունը Խորհրդում առկա տեղերին

  • Պրոֆեսորադասախոսական կազմ

    2
  • Ուսանողական մարմինների ներկայացուցիչներ

    3

3. Կա՞ արդյուք հանրության համար հրապարակային բաց և/կամ մրցակցային գործընթաց հետևյալ խմբերի առաջադրման և նշանակման համար

  • Բարձրագույն կառավարման մարմնի նշանակովի (ոչ ընտրովի) անդամներ: Եթե այո, խնդրում ենք նկարագրեք գործընթացը

    Այո

    Նկարագրություն

    Համալսարանի կառավարման բարձրագույն կոլեգիալ, հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24 է: Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամներ: Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը): Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանի հետ համագործակցող գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը): Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
  • Ռեկտորի կողմից նշանակվող բուհի գիտական խորհրդի նշանակովի (ոչ ընտրովի) անդամներ: Եթե այո, խնդրում ենք նկարագրեք գործընթացը

    Այո

    Նկարագրություն

    ԳՊՀ գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 32-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ակադեմիական քաղաքականության վարչության պետը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, որակի ապահովման բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ուսանողական խորհրդի նախագահը, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան: Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը:
  • Կրթագիտական ստորաբաժանումների (Ֆակուլտետներ և այլն) գիտական խորհրդի նշանակովի (ոչ ընտրովի) անդամներ (օրինակ՝ այլ կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ): Եթե այո, խնդրում ենք նկարագրեք գործընթացը

    Այո

    Նկարագրություն

    Ֆակուլտետի խորհրդի կազմի մեջ մտնում են ` 1) ֆակուլտետի դեկանը (խորհրդի նախագահ), 2) դեկանի տեղակալը, 3) ֆակուլտետի ամբիոնների վարիչները, 4) ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի նախագահը, 5) ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը, 6) ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը, 7) ֆակուլտետի խորհրդի մնացած անդամները` յուրաքանչյուր ամբիոնից երկուական դասախոս, յուրաքանչյուր մասնագիտական բաժնից մեկ ուսանող, համամասնորեն ընտրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումներից: Ֆակուլտետի խորհրդի ընտրովի անդամների քանակը կազմում է ֆակուլտետի խորհրդի անդամների 50 տոկոսը, 8) ֆակուլտետի խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ֆակուլտետի գործունեության հետ կապված մասնագետներ` խորհրդի կազմի միչև 20 տոկոսի չափով: Ֆակուլտետի խորհրդում քննարկվող հարցի բնույթից ելնելով` խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Համալսարանի այլ աշխատակիցներ, մասնագետներ: Ֆակուլտետի խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է, և խորհրդի կազմը հաստատվում կամ կազմում փոփոխությունները կատարվում են Համալսարանի ռեկտորի հրամանով:

4. Բարձրագույն կառավարման մարմնի անդամների քան՞ի տոկոսն է զբաղեցնում քաղաքական պաշտոն:

8%

Գիտական խորհուրդ

5. Արդյոք հաստատության գիտական խորհրդի ընտրովի անդամները ընտրվո՞ւմ են փակ գաղտնի քվեարկությամբ

Այո

6. Խնդրում ենք նշել առաջադրված թեկնածուների հարաբերակցությունը գիտական խորհրդի ընտրովի տեղերի ընդհանուր թվին

2

Կրթագիտական ստորաբաժանման (Ֆակուլտետ, Ինստիտուտ, կենտրոն և այլն) կառավարման մարմին

7. Ձեր հաստատության ֆակուլտետի կոլեգիալ կառավարման մարմնի անդամները (օրինակ` Ֆակուլտետի գիտական խորհուրդ) ընտրվո՞ւմ են փակ գաղտնի քվեարկությամբ

Այո

8. Խնդրում ենք նշել առաջադրված թեկնածուների հարաբերակցությունը Ֆակուլտետի համապատասխան խորհրդի ընտրովի պաշտոնների ընդհանուր թվին

2

2. Կառավարման գործընթաց

1. Վերջին ուստարվա ընթացքում կառավարման յուրաքանչյուր մարմնում առաջարկված օրակարգի հարցերի (համապատասխան որոշման նախագծերի) ո՞ր տոկոսը չի ընդունվել

  • Բարձրագույն կառավարման խորհուրդ

    0
  • Գիտական խորհուրդ

    10
  • Կրթագիտական ստորաբաժանման կառավարման մարմին (ֆակուլտետի գիտխորհուրդ)

    20

Նկարագրություն

ԳՊՀ կառավարման մարմիններում օրակարգային հարցերն առաջադրվում են, մշակվում, ձևակերպվում, խմբագրվում, վերաձևակերպվում, նախապատրաստվում, հետո միայն ներկայացվում, քննարկվում և համապատասխանաբար ընդունվում, ուստի ցածր տոկոս են կազմում չընդունված նախագծերը։

2. Վերջին ուստարվա ընթացքում կառավարման յուրաքանչյուր մարմնում օրակարգային հարցերի (համապատասխան որոշման նախագծերի) առնչությամբ որոշումների ո՞ր տոկոսն է ստացել առնվազն 20% ձայն դեմ

  • Բարձրագույն կառավարման խորհուրդ

    0
  • Գիտական խորհուրդ

    5
  • Կրթագիտական ստորաբաժանման կառավարման մարմին (ֆակուլտետի գիտխորհուրդ)

    10

Նկարագրություն

Քսան տոկոս դեմ ձայներ գրանցվել են հազվադեպ, որովհետև համապատասխան որոշման նախագծերը մինչ քվեարկվելը, ուսումնասիրվել են, քննարկվել, ապահովվել է ընդհանուր մասնակցություն, որոշումների նախագծերի կազմմանը տվյալ մարմնի անդամների ներգրավվածություն, ինչի արդյունքում որոշումները մեծ մասամբ ընդունվել են՝ առանց քսան կամ ավելի տոկոս դեմ ձայների։

3. Ինչ հնարավորություններ ունեն արտաքին խմբերը (կառավարման մարմիններում չընդգրկված անձիք) կառավարման մարմինների աշխատանքներում իրենց ներդրումը կատարելու համար: Խնդրում ենք 2-3 նախադասությամբ նկարագրել յուրաքանչյուր մարմնի համար գոյություն ունեցող հնարավորությունները և բուհի լավագույն փորձի օրինակներ

  • Բարձրագույն կառավարման խորհուրդ

    ԳՊՀ կառավարման բարձրագույն մարմնում ներկայացվելիք ակտերի նախագծերը տեղակայվում են ԳՊՀ կայքում՝ արտաքին շահառուների կողմից քննարկվելու և կարծիք ներկայացնելու նպատակով։ Բուհը կազմակերպում է նաև հանդիպումներ շրջանավարտների, գործատուների, մասնագետների, համապատասխան փորձագետների հետ՝ ընդունվելիք ակտերի նախագծերի կամ որոշումների վրա աշխատելու, դրանք բարելավելու, հետո միայն ԳՊՀ կառավարման մարմնին ներկայացնելու նպատակով։ Լավ օրինակ է ԳՊՀ ՌԾ-ի նախագծի մշակումը։
  • Գիտական խորհուրդ

    ԳՊՀ գիտական խորհուրդը ըստ անհրաժեշտության գումարում է դռնբաց նիստեր և խորհրդակցական ձայնի իրավունքով լսում, քննարկում և հաշվի է առնում արտաքին շահակիցների կարծիքներն ու ակնկալիքները, օրինակ, ԳՊՀ էթիկայի կանոնների ընդունման դեպքում։
  • Կրթագիտական ստորաբաժանման կառավարման մարմին (ֆակուլտետի գիտխորհուրդ)

    Ֆակուլտետների խորհուրդներն իրենց նիստերին ըստ անհրաժեշտության հրավիրում են համապատասխան մասնագետներ՝ իրականացրած մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան, օրինակ ներկայացուցիչներ դպրոցներից, այլ ուսումնական հաստատություններից, բանկերից, տնտեսական կազմակերպություններից, ձեռնարկատիրական ընկերություններից, իրավապահ մարմիններից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից, համայնքապետարաններից, Գործատուների միությունից, հասարակական կազմակերպություններից և այլ կառույցներից։

4. Արդյո՞ք ստորև նշված կառավարման մարմինների ընտրված անդամները հաշվետվություն են ներկայացնում կամ հետադարձ կապ են պահում իրենց ընտրած ստորաբաժանումների կամ մարմինների հետ: Խնդրում ենք 2-3 նախադասությամբ նկարագրել գործաղ կանոնակարգումները և/կամ բուհի լավագույն փորձի օրինակները յուրաքանչյուր մարմնի համար

  • Բարձրագույն կառավարման խորհուրդ

    Այո

    Նկարագրություն

    ԳՊՀ հոգաբարձուների խորհրդում և գիտական խորհրդում ընտրված պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները համապատասխան ֆակուլտետների խորհուրդների նիստերում, իսկ ուսանողները՝ ուսխորհրդի նիստերում, ժողովներում հաշվետվություն են ներկայացնում կառավարման մարմիններում իրենց գործունեության մասին, պատասխանում են հարցերի, կառավարման մարմիններում քննարկվելիք հարցերը դնում են քննարկման, ներկայացնում են պարզաբանումներ։
  • Գիտական խորհուրդ

    Այո

    Նկարագրություն

    ԳՊՀ գիտական խորհրդի անդամները հաշվետվություն են ներկայացնում իրենց ընտրած ստորաբաժանումներին, պատասխանում հարցերին թե հանդիպումների, ժողովների, նիստերի ընթացքում, թե առցանց ձևաչափով։
  • Կրթագիտական ստորաբաժանման կառավարման մարմին (ֆակուլտետի գիտխորհուրդ)

    Այո

    Նկարագրություն

    Ֆակուլտետի խորհրդում ընտրված անձինք հաշվետվություն են տալիս համապատասխան ամբիոնի անձնակազմին, ուսանողական խորհրդին, իրենց ընտրած այլ կառույցին։

3. Արդյունքները

1. Ամփոփ ներկայացրեք այն երեք գլխավոր որոշումները, որոնք ընդունվել են կառավարման յուրաքանչյուր մարմնի (hոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ) կողմից ընթացիկ տարում (վերջին 12 ամիսներ)՝ չներառելով ռազմավարական պլանի ընդունումը, տարեկան միջոցառումների պլանը, բյուջեի հաստատումը և իրականացման համապատասխան զեկույցները

ԳՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է -ԳՊՀ կառուցվածքը՝ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության վարչության կազմում գործող Որակի ապահովման բաժնին շնորհելով համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ, ինչպես նաև ԳՊՀ հանրության հետ կապերի և լրատվության բաժինը վերակազմակերպելով ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի։ -ԳՊՀ հաստիքացուցակը՝ ապահովելով Համալսարանի հաստիքների հստակություն և տրամաբանական ամբողջականություն։ -ԳՊՀ գույքի տնօրինման կարգը։ ԳՊՀ գիտական խորհուրդը քննարկել և հաստատել է․ -ԳՊՀ Որակի ապահովման բաժնի աշխատանքների կազմակերպման իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը՝ կանոնակարգը, -ԳՊՀ ռազմավարական ծրագրի և ներբուհական իրավական ակտերի ընդունման, կիրառման և փոփոխման կարգը, -ԳՊՀ էթիկայի կանոնները և այլ ներբուհական իրավական ակտեր։

4. Փաստաթղթեր

1. Արդյոք հրապարակվա՞ծ են ստորև նշված կառավարման մարմինների ընտրովի անդամների ընտրության արձանագրությունները

2. Արդյո՞ք ընտրված ստորև նշված հաստատության կառավարման մարմինների անդամների անունները, տվյալները և պարտականությունների նկարագրերը (եթե այդպիսիք կան) հրապարակվա՞ծ են

3. Արդյոք հրապարակվա՞ծ է ստորև նշված հաստատության կառավարման մարմինների նշանակովի անդամների ընտրության/որոշման հիմքը (չափանիշը)

4. Արդյո՞ք հրապարակված են հաստատության կառավարման հետևյալ խորհուրդներից յուրաքանչյուրի նիստերի արձանագրություններն ու ընդունված որոշումները

  • Բարձրագույն կառավարման խորհուրդ

    Այո

    Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն, եթե դրանք հրապարակվում են կայքէջում

    http://gsu.am/%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-3/
  • Գիտական խորհուրդ

    Այո

    Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն, եթե դրանք հրապարակվում են կայքէջում

    http://old.gsu.am/?go=menu54
  • Ռեկտորատ/գործադիր խորհրդատվական մարմին

    Այո

    Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն, եթե դրանք հրապարակվում են կայքէջում

    http://old.gsu.am/?go=menu59
  • Կրթագիտական ստորաբաժանման կառավարման մարմին (ֆակուլտետի գիտխորհուրդ)

    Այո

    Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն, եթե դրանք հրապարակվում են կայքէջում

    http://old.gsu.am/?go=menu55
2. Ռազմավարական պլանավորում

1. Ռազմավարական ծրագրի կազմում

1. Ձեր հաստատությունը ուն՞ի ռազմավարական (զարգացման կամ գործունեության) ծրագիր

Այո

2. Խնդրում ենք նշել, թե որ խմբերն են մասնակցում ռազմավարական ծրագրի նախապատրաստման աշխատանքներին, և հակիրճ նկարագրե՛ք, թե ինչպես է յուրաքանչյուր խումբ մասնակցում

  • Բարձրագույն կառավարման մարմին (Հոգաբարձուների խորհուրդ)

  • Գիտական խորհուրդ

  • Ռեկտորատ/գործադիր խորհրդատվական մարմին

  • Ֆակուլտետներ

  • Աշխատակազմ (վարչական)

  • Ուսանողներ

  • Արտաքին շահեկիցների կողմեր (նշել)

    • Գործատուներ
    • Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներ, անդամներ
  • Այլ (նշել)

    • Գործընկեր ուսումնական հաստատություններ, կազմակերպություններ

Նկարագրություն (նշել համապատասխան խումբը և նկարագրել նրա մասնակցությունը)

ԳՊՀ հոգաբարձուների խորհուրդ՝ Հաստատում է ԳՊՀ ռազմավարական ծրագիրը, լսում է ԳՊՀ ռեկտորի ամենամյա հաշվետվությունը ռազմավարական ծրագրի կատարման վերաբերյալ, քննարկում և հաստատում է տարեկան և հնգամյա հաշվետվությունները, վեր հանում բուհի գործունեության հաջորդ տարվա /տարիների/ գերակա ողղությունները, կատարում վերլուծություններ, նախանշում ԳՊՀ գործունեության երկարաժամկետ և կարճաժամկետ հայեցակարգային ուղղությունները։ ԳՊՀ գիտական խորհուրդ՝ Գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվում համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան գործունեության հաշվետվությունները, քննարկվում նախանշված և փաստացի կատարողական ցուցանիշների շեղումները, ներկայացվում խոչընդոտներն ու մարտահրավերները, որոնց հաշվառմամբ գիտխորհուրդը որոշումներ է կայացնում՝ դրանք հիմք ծառայեցնելով հաջորդ ռազմավարական պլանավորման, խնդիրների ձևակերպման և դրանց իրականացման գործողությունների պլանավորման համար։ Ռեկտորատ՝ ԳՊՀ ռեկտորատի կազմում ներգրավված են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր յուրաքանչյուր շաբաթ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ, ռեկտորատի նիստերում ներկայացնում են համապատասխան ստորաբաժանման իրականացրած աշխատանքներում առկա խնդիրներն ու ամրագրած ձեռքբերումները, շահառուների կարիքներն ու առաջարկությունները, որոնց հաշվառմամբ ռեկտորատը կայացնում է որոշումներ, ինչը հիմք է դառնում հետագա ռազմավարական պլանավորման համար։ ԳՊՀ Ֆակուլտետներ՝ Ֆակուլտետների խորհուրդների նիստերում քննարկվում են հարցեր, որոնց վերաբերյալ կայացրած որոշումները ներկայացվում են ռեկտորատ, ապա գիտխորհուրդ՝ հետագա քննարկման, որոշումների կայացման նպատակով։ Ուսանողների, դասախոսների առաջարկությունները, զարգացման նախագծերը, կարիքները, ինչպես նաև ԳՊՀ Որակի ապահովման բաժնի կողմից վերհանված խնդիրները ներկայացվում են ֆակուլտետի խորհրդի քննարկմանը, ինչի արդյունքում մշակված բարելավման ուղիները ևս դառնում են հետագա ռազմավարական պլանավորման հիմքեր։ ԳՊՀ աշխատակազմ՝ համալսարանում իրականացվում է ամենամյա ինքնավերլուծության գործընթաց, որի ընթացքում համալսարանի աշխատակիցները մասնակցում են բուհի ուժեղ և թույլ կողմերի, մարտահրավերների և հնարավորությունների վերհանման SWOT վերլուծությունների կազմմանը։ Կոլեկտիվ աշխատանքի արդյունքում ուրվագծվում են հետագա զարգացման հայեցակարգային ուղղությունները։ Ուսանողներ՝ Որակի ապահովման բաժնի կողմից յուրաքանչյուր կիսամյակում իրականացվում են տարաբնույթ հարցումներ՝ դասավանդման որակի, կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսումնամեթոդական ռեսուրսներից բավարարվածության վերաբերյալ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ունենում ուսումնառության բարելավմանը վերաբերող առաջարկություններ կատարելու, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման մարմինները կիրառում են սովորողների կարիքների վերհանման տարբեր կառուցակարգեր և իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնում են և ֆակուլտետի խորհրդում, ռեկտորատում, գիտխորհրդում, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդում։ Ռազմավարական ծրագրի նախագիծը քննարկման է դրվում, որի ընթացքում ուսանողները ևս հնարավորություն են ունենում իրենց կողմից առաջադրելու զարգացման հայեցակարգային ուղղություններ: Արտաքին շահակիցները ևս տարբեր ձևաչափերով մասնակցում են ԳՊՀ ՌԾ նախագծի քննարկումներին, նրանց շրջանում անցկացվող հարցախույզերի ընթացքում հնարավորություն են ունենում ներկայացնելու իրենց կողմից նկատված թույլ կողմերը, որոնք հիմք են հանդիսանում ՌԾ-ում նախանշելու թույլ կողմերը բարելավելու ուղիներ և կառուցակարգեր։

3. Ձեր հաստատությունը ու՞նի ռազմավարական պլան հաստատելու պաշտոնական քաղաքականություն, ընթացակարգերը և/կամ կանոնակարգեր

Այո

Եթե այո, արդյոք դրանք հասանելի՞ են հանրությանը

Այո

Եթե այո, խնդրում ենք նշել կայքէջ, որտեղից դրանք կարելի է ձեռք բերել կամ կցել փաստաթուղթը՝ որպես հավելված

gsu.am

ԳՊՀ ՌԾ մշակման քաղաքականության ընթացակարգ.PDF

2. Ռազմավարական առաջնահերթություններ

1. Խնդրում ենք նշեք և հակիրճ նկարագրեք Ձեր հաստատության համար առկա գլխավոր մարտահրավերները (վտանգները) և հնարավորությունները

Մարտահրավերներ՝ 1․ ՀՀ Գեղարքունիքի մարզում արտագաղթի բարձր ցուցանիշը, 2․ Մարզում առկա սոցիալ- տնտեսական անբարենպաստ վիճակը, 3․ Երիտասարդության շրջանում կրթության նկատմամբ ցածր մոտիվացիան, դիմորդների թվի կտրուկ նվազումը, 4․ Ֆինանսական սուղ միջոցները։ Հնարավորություններ՝ 1․ Հեռահար ուսուցման կազմակերպման հնարավորությունը, 2․ Դրամաշնորհներին, հիմնադրամներին, անհատ բարերարներին դիմելու հնարավորությունները, 3․ Համագործակցության լայն շրջանակը մարզի հանրակրթական հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ, դիմորդների շրջանում մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացումը, 4․ Պետական բյուջեի, միջազգային դրամաշնորհային ծրագրերի միջոցներից օգտվելու նպատակով ծրագրերի մշակումը։

2. Խնդրում ենք նշել ձեր ընթացիկ ռազմավարական ծրագրի ամենակարևոր ռազմավարական առաջնահերթությունները

  • 1. վարչարարության, մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, 2. արտաքին կապերի և համագործակցության ընդլայնում, 3. համալսարանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացում, հանրությանը որակյալ ծառայությունների մատուցում,

    Խնդրում ենք նշել՝ արդյո՞ք վերոնշյալ առաջնահերթությունը նոր է ընթացիկ ռազմավարական ծրագրում

    Այո

    Խնդրում ենք առաջնահերթության համար ներկայացնել գործող ռազմավարական պլանով սահմանված այն թիրախային ցուցիչը(ները), որոնց նախատեսված է հասնել ռազմավարական պլանի ավարտին

    1. Համալսարանում գործող ,,Կադրերի և հատուկ բաժինը,, վերակազմակերպել ,,Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի,,, ստեղծել նշված բաժնի գործունեության կանոնակարգային, ընթացակարգային հիմքեր։ 2. Իրականացնել առնվազն 5 նոր դրամաշնորհային ծրագրեր, հաստատել նոր գործընկերային կապեր, արձանագրել ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցողների թվի աճ: 3. Համակողմանիորեն ուսումնասիրել արտաքին շահառուների կարիքները, իրականացնել առնվազն 6 լրացուցիչ կրթական ծրագրեր:

    Խնդրում ենք առաջնահերթության համար նշել ընթացիկ տարվա բյուջեում նախատեսված ֆինանսական հատկացումների ցուցանիշներ

    ԳՊՀ բյուջեից 300․000 ՀՀ դրամ աշխատակիցների վերապատրաստման համար, ինչպես նաև միջազգային ծրագրերից, դրամաշնորհներից, հիմնադրամներից ներգրավված միջոցներ։

    Եթե առաջնահերթությունը արտացոլված է եղել նախկին ռազմավարական պլանում, ապա ներկայացրեք նախորդ ռազմավարական պլանի ժամանակահատվածից վերցված թիրախային ցուցիչներ

    Առաջին առաջնահերթությունն ուղղակիորեն սահմանված չի եղել նախկին ռազմավարական ծրագրում /ՌԾ/: Երկրորդ և երրորդ առաջնահերթությունների համար սահմանված են եղել որոշակի ցուցիչներ՝ դրամաշնորհային ծրագրերի քանակի աճ և արտաքին համագործակցային նոր պայմանագրերի, հուշագրերի կնքում, դրանցում ամրագրված դրույթների իրականացում: Նախանշված ցուցիչները մասամբ իրագործվել են:

    Արդյո՞ք ցուցիչներն իրագործվել են նշված ժամանակահատվածում

    Ոչ

    Խնդրում ենք բացատրել, թե նշված առաջնահերթությունն ինչպես է համապատասխանում Հայաստանի ազգային (այդ թվում մարզային) առաջնահերթություններին (մեկ-երկու նախադասություն)

    Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ազգային կրթական քաղաքականության հիմնական ուղղություններից է, իսկ որակյալ պրոֆեսորադասախոսական անձնակազմը որակյալ կրթության կազմակերպման հիմնական երաշխավորն է, ուստի մասնագետներին ցուցաբերվող ակադեմիական աջակցությունը, վերապատրաստումները, պաշտոնական առաջխաղացման և խրախուսման կառուցակարգերի կիրառումը հիմնական գործառույթներն են, որոնցով կզբաղվի նորաստեղծ բաժինը: Արտաքին համագործակցության ուղեծրի ընդլայնումը, այդ թվում՝ միջազգային համագործակցային ծրագրերի իրականացումը բխում է Բոլոնյան գործընթացի սկզբունքներից, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ինտեգրվելով բարձրագույն կրթության եվրոպական տարածքին, առաջնահերթ է համարում նշված սկզբունքների իրականացումը:

3. Արդյո՞ք Ձեր հաստատությունը սահմանում և օգտագործում է Արդյունավետության առանցքային ցուցանիշների (Key Performance Indicators) համակարգ հետևյալ մակարդակներում

  • Համաբուհական մակարդակ

    Այո

    Ներկայացրեք այս պահին պաշտոնապես սահմանված ցուցանիշները

    ՑուցանիշԵ՞րբ է սահմանվելԿատարման վերջնաժամկետ
    1․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ. Նպատակը՝ 1.1 Վերանայել ԳՊՀ առկա և հեռակա ուսուցման համակարգերում իրականացվող բակալավրիատի, ինչպես նաև մագիստրատուրայի մասնագիտական կրթական ծրագրերի (այսուհետ՝ ՄԿԾ) ցանկը՝ համապատասխանեցնելով ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկին։ ՄԿԾ-ներում նախատեսել շնորհվող որակավորումներին համապատասխան կրթական վերջնարդյունքներ։ Արդյունավետության ցուցիչը՝ 1.1 Վերանայված 16 ՄԿԾ-ներ, դրանց համապատասխան ուսումնական պլաններ, սահմանված վերջարդյունքներ բակալավրիատի և և մագիստրատուրայի ՄԿԾ-ների համար։սահմանվել է 2016թ.վերջնաժամկետը՝ 2021թ․
    Նպատակը՝ 1․2 ԳՊՀ ՄԿԾ-ների ցանկի արդիականացում, կրթական երկու աստիճաններում, առկա և հեռակա ուսուցման համակարգերում նոր ՄԿԾ-ների մշակում, լիցենզիայի համապատասխան պահանջներով անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում, հանրության շրջանում տեղեկատվության տարածում։ Արդյունավետության ցուցիչը՝ 1․2 2 նոր ՄԿԾ-ներ, լրացուցիչ 6 կրթական ծրագրեր։սահմանվել է 2016թ.վերջնաժամկետը՝ 2021թ.
    Նպատակը՝ 1.3 ԳՊՀ ամբիոնների գերակա գիտական ուղղությունների հստակեցում` ամբիոնի գիտական ներուժի, դասախոսների գիտական հետաքրքրությունների, Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների հաշվառմամբ: Արդյունավետության ցուցիչը՝ 1․3 Գիտական հետազոտական ծրագրերի, դրանցում ներգրավված դասախոսների և ուսանողների թվի աճ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ 2021թ․
    2․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ. Նպատակը՝ 2․1 Համալսարանի «Կադրերի և հատուկ բաժինը» վերակազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնի Արդյունավետության ցուցիչը՝ 2․1 Վերակազմակերպված բաժին՝ մշակված և հաստատված կանոնակարգային և ընթացակարգային փաստաթղթեր։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ 2019թ․
    Նպատակը՝ 2․2 Համալսարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, վարչարարության միջոցների ու մեթոդների բարելավում, ճկուն կառուցակարգերի և գործիքների կիրառում։ Արդյունավետության ցուցիչը՝ 2․2 Վարչական անձնակազմի պաշտոնի նկարագրեր, դասախոսների և աշխատակիցների ատեստավորման համակարգ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ 2020թ․
    Նպատակը՝ 2․3 Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվողականության կառուցակարգերի կատարելագործում և գործունեության արդյունքների գնահատման նոր մեթոդների ու գործիքների կիրառում։ Արդյունավետության ցուցիչը՝ 2․3 Համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում սահմանված արդյունավետության ցուցիչներ, հաշվետվողականության նոր համակարգ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ 2018թ․
    3․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Նպատակը՝ 3․1 Համալսարանի արտաքին կապերի և համագործակցության ակտիվացում, եվրոպական նոր ծրագրերին անդամակցում, բուհի միջազգայնացման ծրագրերի իրականացում։ 3․1 Հաստատված նոր համագործակցային, գործընկերային պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համադրական վերլուծության արդյունքներով տեղայնացված ծրագրեր, արտաքին շահակիցների կարիքների ուսումնասիրման նպատակով մշակված և ներդրված համացանցային հարթակ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ 2021թ․
    Նպատակը՝ 3․2 Ավելացնել համալսարանի և եվրոպական առաջատար բուհերի միջև ուսանողների և դասախոսների, հետազոտողների ակադեմիական փոխանակման ծրագրերի թիվը, Արդյունավետության ցուցիչը՝ 3․2 Փոխանակման ծրագրերի, դրանց մասնակցած ուսանողների և դասախոսների բացարձակ և հարաբերական թվերի աճ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ ամենամյա
    4. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Նպատակը՝ ԳՊՀ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար գրավիչ ակադեմիական միջավայրի ապահովում։ Արդյունավետության ցուցիչը՝ ՄԿԾ-ների իրականացման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական ռեսուրսների և փաստացի ռեսուրսների համապատասխանություն, դրանց հասանելիությունից ուսանողների և դասախոսների բավարարվածության աստիճանի աճ։սահմանվել է 2016թ․վերջնաժամկետը՝ ամենամյա

    Նկարագրեք այս մակարդակի արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանման գործընթացը, ինչպես է դրա կատարումը մշտադիտարկվում և գնահատվում (այդ թվում արդեն իսկ ձեռքբերված արդյունքները և նախկինում սահմանված համանման ցուցանիշների կատարման գնահատականը, եթե այդպիսիք կան)

    Համալսարանի ՌԾ-ում նախանշված ուղղություններով և սահմանված նպատակներին համապատասխան արդյունավետության ցուցիչների սահմանման համար հիմք են հանդիսանում Համալսարանի՝ վերջին հինգ տարիների ամենամյա ինքնավերլուծությունների արդյունքները, ազգային կրթական քաղաքականությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզի զարգացման առաջնահերթությունները, նախորդ ժամանակահատվածի ՌԾ-ի իրականացման մշտադիտարկման արդյունքները և նրանում սահմանված արդյունավետության ցուցիչներն ու մշտադիտարկման արդյունքում փաստացի ձեռքբերված ցուցիչների տարբերությունները, շահակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքների վերլուծությունները, ըստ անհրաժեշտության կատարված հենանիշային ուսումնասիրությունների ‹‹բենչմարքինգի›› արդյունքները։ Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնում է համապատասխան ուղղությամբ պլանավորված արդյունավետության ցուցիչները, իսկ ընդհանուր համալսարանական մակարդակում դրանց հանրագումարը համադրվում է համապատասխան ժամանակահատվածի համար իրականացված ֆինանսական պլանավորման հետ, ապա վերլուծության արդյունքում սահմանվում են պլանավորվող ցուցիչները համապատասխան ուղղությունների համար։

  • Կրթագիտական և հետազոտական ստորաբաժանումների մակարդակ

    Այո

    Ներկայացրեք այս պահին պաշտոնապես սահմանված ցուցանիշները

    ՍտորաբաժանումՑուցանիշԵ՞րբ է սահմանվելԿատարման վերջնաժամկետ
    Բանասիրական ֆակուլտետԵրեք մասնագիտությունների գծով վերանայված ուսպլաններ, առարկայական ծրագրեր, նոր առարկաներ ու դասընթացներ,2016թ.2018թ.
    Բանասիրական ֆակուլտետԴասախոսական կազմի առնվազն 40% -ի մասնագիտական, մեթոդական կամ օտար լեզվի վերապատրաստումներ,2016թ.2019թ.
    Բանասիրական ֆակուլտետԿատարել հենանիշային ուսումնասիրություններ, վերլուծություններ մագիստրոսական երեք կրթական ծրագրերի, առարկայացանկի,ուսպլանների, ժամաքանակների բաշխման ուղղությամբ:2016թ.2019թ.
    Բնագիտական ֆակուլտետԴրամաշնորհային նախագծերի ներկայացում և առնվազն մեկ հայտի շահում,2016թ.2019թ.
    Բնագիտական ֆակուլտետԳործնական պարապմունքների անցկացման որակից, նյութատեխնիկական ապահովվածությունից, ռեսուրսների արդիականությունից ուսանողների բավարարվածության աստիճանի աճ:2016թ.2020թ.
    Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետՎերանայել հասարակական գիտությունների ամբիոնի 50, պատմության 56, իրավագիտության 63 առարկայական ծրագրերը,2016թ.2020թ.
    Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետՈւսման առաջադիմության աճ մինչև 5 %, լավ և գերազանց գնահատականների տեսակարար կշիռը պահպանել 60 %-ի շեմից բարձր:2017թ.2018թ.
    Տնտեսագիտական ֆակուլտետԱնցկացնել կրթական կարիքների ուսումնասիրում անվազն 5 համայնքներում, 2 ֆինանսական կազմակերպությունում, 3 ՓՄՁ-ում Գավառի, Սևանի տարածքում,2016թ.2017թ
    Տնտեսագիտական ֆակուլտետՈւսումնական և արտադրական պրակտիկայի վայրերի 60 % -ում անցկացնել հարցումներ ուսանողների գործնական հմտությունների որակի վերաբերյալ, մշակել ցածր արդյունքների բարձրացմանը միտված բարելավման ծրագրեր,2016թ.2017թ.
    Տնտեսագիտական ֆակուլտետՅուրաքանչյուր մասնագիտության գծով 5-ական նոր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքում ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար, յուրաքանչյուր մասնագիտության գծով 2-ական առարկաների մասնագիտական առարկայական ծրագրերում ավելացնել աշխատաշուկայի պահանջներից բխող գործնական պարապմունքներ:2017թ.2018թ.
    Հեռակա ուսուցման ֆակուլտետԱկադեմիական շարժունության ծրագրերի, դրանց մասնակցության պայմանների ու պահանջների վերաբերյալ ուսանողների շրջանում իրազեկվածության աստիճանի բարձրացում, ծրագրերին մասնակցողների թվի աճ,2017թ.2018թ.
    Հեռակա ուսուցման ֆակուլտետՈւսանողների գործնական հմտությունների գնահատման նոր մեթոդաբանության կիրառում, Համակարգչային ճարտարագիտություն և Դեղագործական քիմիա կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման պահանջներում ավարտական աշխատանքների ներառում։2017թ2018թ.

    Նկարագրեք այս մակարդակի արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանման գործընթացը, ինչպես է դրա կատարումը մշտադիտարկվում և գնահատվում (այդ թվում արդեն իսկ ձեռքբերված արդյունքները և նախկինում սահմանված համանման ցուցանիշների կատարման գնահատականը, եթե այդպիսիք կան)

    Համալսարանի ֆակուլտետների զարգացման ռազմավարական ծրագրերում նախատեսված նպատակներին համապատասխան ուղղություններով արդյունավետության ցուցիչների սահմանման համար հիմք են հանդիսանում Համալսարանի ռազմավարական նպատակները, տվյալ ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների առանձնահատկությունները, Համալսարանի և ֆակուլտետի ամենամյա ինքնավերլուծությունների արդյունքները, ՄԿԾ-ներին համապատասխանող գիտությունների գծով վերջին տարիների գիտական նվաճումները, ՀՀ Գեղարքունիքի մարզի զարգացման առաջնահերթությունները, նախորդ ժամանակահատվածի ՌԾ-ի իրականացման մշտադիտարկման արդյունքները և նրանում սահմանված արդյունավետության ցուցիչներն ու մշտադիտարկման արդյունքում փաստացի ձեռքբերված ցուցիչների տարբերությունները, ուսանողների և դասախոսների շրջանում իրականացված հարցումների արդյունքների վերլուծությունները, ըստ անհրաժեշտության նույն որակավորում շնորհող մասնագիտությունների գծով առաջատար ուսումնական հաստատություններում կատարված հենանիշային ուսումնասիրությունների /բենչմարքինգի/ արդյունքները։ Յուրաքանչյուր մասնագիտական ամբիոն ներկայացնում է համապատասխան ուղղությամբ պլանավորված արդյունավետության ցուցիչները, իսկ դրանց հանրագումարից ձևավորվում է ընդհանուր ֆակուլտետայինը։

  • Վարչական և այլ ստորաբաժանումների մակարդակ

    Այո

    Ներկայացրեք այս պահին պաշտոնապես սահմանված ցուցանիշները

    ՍտորաբաժանումՑուցանիշԵ՞րբ է սահմանվելԿատարման վերջնաժամկետ
    Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին1. Համալսարանի պաշտոնական կայքի նոր տարբերակի նախագծում, գործարկում, անդրոիդ հավելվածների նախագծում ,2016թ.2018թ.
    Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին2. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ընդլայնում, ամպային տիրույթում տեղակայում,2016թ2018թ.
    Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին3. Բուհի միջազգային համագործակցության համար առանձին անգլալեզու կայքի նախագծում, գործարկում:2016թ2020թ.

    Նկարագրեք այս մակարդակի արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանման գործընթացը, ինչպես է դրա կատարումը մշտադիտարկվում և գնահատվում (այդ թվում արդեն իսկ ձեռքբերված արդյունքները և նախկինում սահմանված համանման ցուցանիշների կատարման գնահատականը, եթե այդպիսիք կան)

    Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների զարգացման ռազմավարական ծրագրում նախատեսված նպատակներին համապատասխան ուղղություններով արդյունավետության ցուցիչների սահմանման համար հիմք են հանդիսանում Համալսարանի ռազմավարական նպատակները, տվյալ կառուցվածքային ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները, Համալսարանի և կառուցվածքային ստորաբաժանման ամենամյա ինքնավերլուծությունների արդյունքները, ՀՀ Գեղարքունիքի մարզի զարգացման առաջնահերթությունները, նախորդ ժամանակահատվածի ՌԾ-ի իրականացման մշտադիտարկման արդյունքները և նրանում սահմանված արդյունավետության ցուցիչներն ու մշտադիտարկման արդյունքում փաստացի ձեռքբերված ցուցիչների տարբերությունները, ուսանողների և դասախոսների շրջանում իրականացված հարցումների արդյունքների վերլուծությունները։ Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան գործառույթների իրականացման համար պատասխանատու անձինք ներկայացնում են տվյալ ուղղությամբ պլանավորված արդյունավետության ցուցիչները, իսկ ընդհանուր ստորաբաժանման ցուցիչը դառնում է դրանց հանրագումարը:

  • Որակի ապահովման/մշտադիտարկման ստորաբաժանումներ

    Այո

    Ներկայացրեք այս պահին պաշտոնապես սահմանված ցուցանիշները

    ՍտորաբաժանումՑուցանիշԵ՞րբ է սահմանվելԿատարման վերջնաժամկետ
    Որակի ապահովման բաժինՆպատակը՝ 1.2 Կրթության որակի մշտադիտարկում, ուսումնական գործընթացի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերի բացահայտում, ինքնավերլուծության և ինքնագնահատման գործընթացի ամենամյա իրականացում: Արդյունավետության ցուցիչը՝ 1.2 Ներքին /թվով 400-450/ և արտաքին շահառուների /թվով 160/ շրջանում հարցումների իրականացում, արդյունքների ամփոփում, վերլուծությունների իրականացում, հրապարակում, առաջարկությունների ներկայացում2016թ․ամենամյա
    Որակի ապահովման բաժինՆպատակը՝ Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվողականության կառուցակարգերի արդյունավետության գնահատում: Արդյունավետության ցուցիչը՝ 4.1 Կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ՌԾ նպատակների իրականացման գործողություների մշտադիտարկում, նախանշված և փաստացի արդյունավետության ցուցիչների համադրում, շեղումների բացահայտում, վերլուծությունների իրականացում, հրապարակում, առաջարկությունների ներկայացում։2017թ․ամենամյա
    Որակի ապահովման բաժինՆպատակը՝ 1.3 Մագիստրոսական կրթական աստիճանի ՄԿԾ-ներում հետազոտական բաղադրիչի արդյունավետության գնահատում: Արդյունավետության ցուցիչը՝ 1.3 Մագիստրոսական կրթական աստիճանի հետազոտական բաղադրիչի արդյունավետության գնահատման վերաբերյալ ուսումանսիրության իրականացում, արդյունքների հրապարակում, առաջարկությունների ներկայացում:2016թ․ամենամյա
    Որակի ապահովման բաժինՆպատակը՝ 1.1 Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրում և ուսուցանվող մասնագիտությունների նկատմամբ շուկայական պահանջարկի և սոցիալական պատվերի գնահատում: Արդյունավետության ցուցիչը 1.1 Թվով 60 գործատուների և թվով 100 դիմորդների շրջանում հարցումների իրականացում, արդյունքների և տվյալների ամփոփում, առաջարկությունների ներկայացում:2017թ․ամենամյա

    Նկարագրեք այս մակարդակի արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանման գործընթացը, ինչպես է դրա կատարումը մշտադիտարկվում և գնահատվում (այդ թվում արդեն իսկ ձեռքբերված արդյունքները և նախկինում սահմանված համանման ցուցանիշների կատարման գնահատականը, եթե այդպիսիք կան)

    Համալսարանում Որակի ապահովման բաժինը, ինչպես համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, տարեկան գիտխորհրդին է ներկայացնում նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն՝ ներառելով տարբեր ուղղություններով իրականացված հարցումների արդյունքների ամփոփ տեղեկատվություն, իրականացված վերլուծություններ, դրանց արդյունքները, միաժամանակ, նաև նոր ուստարվա զարգացման հայեցակարգային ուղղությունները, որոնց իրականացման համար ներկայացվում են գործողությունների պլաններ, դրանցում սահմանվում են տվյալ ժամանակահատվածի ակնկալվող արդյունավետության ցուցիչները։ Համալսարանական մակարդակով ցուցիչները ձևավորվում են ֆակուլտետային Որակի պատասխանատուների ներկայացրած արդյունավետության ցուցիչների, ինչպես նաև համալսարանական մակարդակում սահմանված համապատասխան ռազմավարական ուղղությամբ պլանավորված արդյունավետության ցուցիչների, նախորդ ժամանակահատվածի կատարողական ցուցիչների հաշվառմամբ։

  • Ուսանողական կազմակերպություններ (ուսխորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն և այլն)

    Այո

    Ներկայացրեք այս պահին պաշտոնապես սահմանված ցուցանիշները

    ՍտորաբաժանումՑուցանիշԵ՞րբ է սահմանվելԿատարման վերջնաժամկետ
    Ուսանողական խորհուրդ՝ ՈւԽ1․ Տարեկան կազմակերպել առնվազն 20 միջոցառումներ, դրանցում մասնակցող ուսանողների թվի աճ, 2․ Ուսանողական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ դրամաշնորհային ծրագրերի աճ2016թ․2018
    Ուսանողական գիտական ընկերություն՝ ՈՒԳԸ1․ Համալսարանական գիտաժողովների կազմակերպում՝ առնվազն 7-ը, 2․ Հանրապետական առնվազն 3 գիտաժողովներին ԳՊՀ ուսանողների մասնակցության և զեկուցումների թվի աճ 3․ Ուսանող-դասախոս համատեղ առնվազն 3 գիտական հոդվածների տպագրում։2017թ2018

    Նկարագրեք այս մակարդակի արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանման գործընթացը, ինչպես է դրա կատարումը մշտադիտարկվում և գնահատվում (այդ թվում արդեն իսկ ձեռքբերված արդյունքները և նախկինում սահմանված համանման ցուցանիշների կատարման գնահատականը, եթե այդպիսիք կան)

    Համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինները ևս գիտխորհրդին են ներկայացնում նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվություն, միաժամանակ, նաև նոր ուստարվա զարգացման հայեցակարգային ուղղությունները, որոնց իրականացման համար ներկայացվում են գործողությունների պլաններ, դրանցում սահմանվում են տվյալ ժամանակահատվածի ակնկալվող արդյունավետության ցուցիչները։ Համալսարանական մակարդակով ցուցիչները ձևավորվում են ֆակուլտետային ՈւԽ, ՈւԳԸ ներկայացրած արդյունավետության ցուցիչների, ինչպես նաև համալսարանական մակարդակում սահմանված համապատասխան ռազմավարական ուղղությամբ պլանավորված արդյունավետության ցուցիչների, նախորդ ժամանակահատվածի կատարողական ցուցիչների հաշվառմամբ։

3. Իրականացում

1. Խնդրում ենք նկարագրել, թե հաստատության ստորև նշված ստորաբաժանումները ընդհանուր առումով ինչպես են առձագանքել և ինչ գործողություններ են ձեռնարկել ռազմավարական ծրագրի տեղայնացման ուղղությամբ (օրինակ՝ համապատասխան ստորաբաժանումների ռազմավարություններ, ծրագրեր, առաջնահերթություններ, հայեցակարգեր և այլն) և ինչպես է առաջընթացը մշադիտարկվում

  • Կրթագիտական ստորաբաժանումներ (Ֆակուլտետներ, ինստուտուտներ, դպրոցներ և այլն)

    ԳՊՀ Ֆակուլտետները նախապես ներկայացնում են զարգացման հնգամյա հայեցակարգային ուղղություններ՝ դրանք բխեցնելով համալսարանի ռազմավարական հնգամյա ծրագրից, ինչին հաջորդում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար զարգացման հայեցակարգային ուղղությունների պլանավորումը՝ ածանցված յուրաքանչյուր ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի հնգամյա ծրագրերից, շահակիցների կարիքների ուսումնասիրություններից ու դրանց արդյունքների վերլուծություններից, Հանրապետության կրթական քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններից, Գեղարքունիքի մարզի զարգացման խնդիրներից։ Ռազմավարական պլանավորմանը հետևում է գործողությունների պլանավորումը՝ ըստ պատասխանատուների, կատարման ժամկետների, պահանջվող ռեսուրսների, հնարավոր խոչընդոտների, արդյունավետության ցուցիչների։

  • Վարչական ստորաբաժանումներ (վարչություններ, բաժիններ և այլն)

    ԳՊՀ վարչական ստորաբաժանումները ևս ներկայացնում են զարգացման հնգամյա հայեցակարգային ուղղություններ՝ բխեցնելով համալսարանի ռազմավարական հնգամյա ծրագրից։ Դրան հաջորդում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար զարգացման հայեցակարգային ուղղությունների պլանավորումը՝ ածանցված համալսարանի հնգամյա ծրագրից, շահակիցների կարիքների ուսումնասիրություններից և դրանց վերլուծություններից, տվյալ ստորաբաժանման ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններից։ Ռազմավարական պլանավորմանը հետևում է գործողությունների պլանավորումը՝ նույն ձևաչափով, ինչպես ֆակուլտետների գործողությունների պլանի դեպքում։

  • Որակի ապահովման/մշտադիտարկման ստորաբաժանումներ

    ԳՊՀ որակի ապահովման բաժինը՝ որպես համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, մասնակցում է բուհի գործունեության ռազմավարական պլանավորմանը, ներկայացնում առաջարկություններ գերակա ուղղությունների սահմանման վերաբերյալ։ Կատարված հարցումների արդյունքների վերլուծություններից ելնելով՝ իրականացնում է երկարաժամկետ, կարճաժամկետ պլանավորում, ինչպես նաև իրականացնում համալսարանի, նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ռազմավարական պլանավորման մշտադիտարկում, պլանավորված և փաստացի կատարված արդյունավետության ցուցիչների համադրում, շեղումների արձանագրում, վերլուծությունների իրականացում և արդյունքների ու առաջարկությունների ներկայացում ԳՊՀ գիտական խորհրդին։

  • Ուսանողական կազմակերպություններ (ուսխորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն և այլն)

    Վերոնշված ընթացակարգով ուսանողական ինքնակառավարման մարմինները ևս մասնակցում են բուհի ռազմավարական պլանավորմանը՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, ինչպես նաև ուսանողների ներկայացուցիչների միջոցով, վճռական ձայնի իրավունքով մասնակցում են համալսարանի կառավարման մարմիններում՝ հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում, ինչպես նաև բուհի ամենամյա ինքնավերլուծության աշխատանքային խմբերում։

  • Գիտահետազոտական ստորաբաժանումներ (եթե կրթագիտականներից առանձին են)

    ԳՊՀ-ում գիտահետազոտական ստորաբաժանումները կրթագիտական ստորաբաժանումներից առանձին չեն։

  • Այլ (նշել, օրինակ կլինիկաներ, մասնաճյուղեր, առնչվող կոմերցիոն կառույցներ)

    • ԳՊՀ-ն այլ կառույցներ չունի։

      ԳՊՀ-ն այլ կառույցներ չունի։

2. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումները (ֆակուլտետներ, դպրոցներ, ինստիտուտներ և այլն) և/կամ ադմինիստրատիվ վարչությունները կազմու՞մ են ռազմավարական գործունեության պլան

Այո

3. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումները (ֆակուլտետներ, դպրոցներ, ինստիտուտներ և այլն) և/կամ ադմինիստրատիվ վարչությունները կազմու՞մ են տարեկան միջոցառումների պլան

Այո

4. Արդյունքներ և զեկույցներ

1. Խնդրում ենք նշել այն առաջընթացը (եթե այդպիսին կա), որը ձեր հաստատությունը արձանագրել է յուրաքանչյուր ռազմավարական առաջնահերթության առնչությամբ՝ նշված յուրաքանչյուր ժամանակահատվածի համար: Խնդրում ենք նշել համապատասխան թիրախային ցուցիչ(ներ)ը և տրամադրել համապատասխան տվյալներ՝ ցուցիչների իրագործման կամ առաջընթացի վերաբերյալ

  • Առաջնահերթություն

    1․Վարչարարություն, մարդկային և ֆինանսական ռեուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, 2. Արտաքին կապերի և համագործակցության ընդլայնում, 3. Համալսարանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացում, հանրությանը որակյալ ծառայությունների մատուցում։

    Թիրախային ցուցանիշը

    1.1 Համալսարանի «Կադրերի և հատուկ բաժնի» վերակազմակերպումը «Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի» 1.2 «Որակի ապահովման բաժնի» առանձնացումը Ակադեմիական քաղաքականության վարչությունից՝ որպես կառուցվածքային ինքնուրույն միավորի, 1.3 Վերոնշյալ բաժինների գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի՝ կանոնակարգերի, ընթացակարգերի մշակում, հաստատում և գործարկում։ 2.1 Համալսարանի «Հանրության հետ կապերի և լրատվության բաժնի» վերակազմակերպում «Արտաքին կապերի և լրատվության բաժնի»։ Բաժնի գործառույթների իրականացման իրավական ակտերի, աշխատակարգերի, ընթացակարգերի մշակում, հաստատում, գործարկում, 2.2 Համագործակից կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ցանկի ընդլայնում, այդ թվում՝ միջազգային ծրագրերի և ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցող ուսանողների և դասախոսների թվի աճ, 3.1 Հանրության տարբեր շերտերի շրջանում կրթական կարիքների ուսումնասիրությունների իրականացում, դրանց հաշվառմամբ լրացուցիչ կրթական ևս երեք ծրագրերի մշակում և իրականացում, 3.2 Լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցողների թվի և դրանցից շահակիցների բավարարվածության աստիճանի աճ:

    Վերջին տարվա ընթացքում առաջընթացը (այդ թվում համապատասխան ցուցանիշը մեկ տարի առաջ)

    1.1 «Կադրերի և հատուկ բաժնի» աշխատակիցները շարունակաբար մասնակցել են ոլորտին վերաբերող թեմաներով վերապատրաստումների, իրականացվում են վերակազմակերպման նախապատրաստական աշխատանքներ, 1.2 Որակի ապահովման բաժինը առանձնացվել է Ակադեմիական քաղաքականության վարչությունից՝ որպես ինքնուրույն միավորի, 1.3 Մշակվել, հաստատվել և գործարկվում է Որակի ապահովման բաժնի կանոնակարգը, 2.1 Համալսարանի «Հանրության հետ կապերի և լրատվության բաժինը» վերակազմավորվել է «Արտաքին կապերի և լրատվության բաժնի», գործառույթների իրականացման իրավական ակտերը մշակման փուլում են, 2.2 Հաստատվել են ութ նոր համագործակցության պայմանագրեր, որոնցից հինգը՝ միջազգային, դրանցից երեքը՝ ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրեր են: Վերջին տարում ակադեմիական ծրագրերին մասնակցել են թվով 17 դասախոսներ և 19 ուսանողներ: 3.1 Շարունակվել են հանրության շրջանում կրթական կարիքների ուսումնասիրությունները, իրականացվել են թվով չորս լրացուցիչ կրթական ծրագրեր: 3.2 Լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցողների 69%-ը դրական են գնահատել լրացուցիչ կրթական ծրագրերի որակը:

    Վերջին երեք տարիների ընթացքում առաջընթացը (այդ թվում համապատասխան ցուցանիշը 3 տարի առաջ)

    1.1 Բաժնի աշխատակիցները մասնակցել են ոլորտին վերաբերող թեմաներով վերապատրաստումների, այդ թվում՝ նրանցից մեկը արտերկրում մասնակցել է դասընթացների, որոնք վերաբերել են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, մասնագիտական առաջխաղացման մշտադիտարկմանը, ակադեմիական աջակցման ծրագրերի իրականացմանը: 1.2 Որակի ապահովման բաժինը գործել է Ակադեմիական քաղաքականության վարչության կազմում: 1.3 Մշակվել, հաստատվել և գործարկվել է «Որակի ապահովման ձեռնարկը», որը հետագայում հիմք հանդիսացավ կանոնակարգի մշակման համար։ 2.1 Համալսարանի Որակի ապահովման բաժնում առանձնացվեց միջազգային կապերի գծով պատասխանատուի հաստիք։Հետագայում մասնագետը տեղափոխվեց Արտաքին կապերի և լրատվության բաժին՝ իրականացնելով համապատասխան գործառույթներ: 2.2 Վերջին երեք տարիներին հաստատվել են 35 նոր համագործակցության պայմանագրեր, որոնցից 21-ը միջազգային, նրանցից 8-ը ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրեր են: Վերջին երեք տարում ակադեմիական ծրագրերին մասնակցել են թվով 24 դասախոսներ, և 42 ուսանողներ, իսկ ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցած դասախոսների ընդհանուր թիվը երեք տարի առաջ 15 էր, իսկ ուսանողներինը՝ 38։ 3.1 Շարունակվել են հանրության շրջանում կրթական կարիքների ուսումնասիրությունները, իրականացվել են թվով 4 լրացուցիչ կրթական ծրագրեր: 3.2 Լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցողների 63% դրական են գնահատել լրացուցիչ կրթական ծրագրերի որակը:

    Վերջին հինգ տարիների ընթացքում առաջընթացը (այդ թվում համապատասխան ցուցանիշը 5 տարի առաջ)

    1.1 Համալսարանի «Կադրերի և հատուկ բաժինը» գործել է որպես կադրերի հաշվառման, անձնական գործերիվարման, ռեկտորի հրամանների նախագծերի պատրաստման գործառույթներ իրականացնող մարմին՝ չիրականացնելով մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատակիցների մասնագիտական առաջխաղացման գործընթացի մշտադիտարկման, ակադեմիական աջակցման ծրագրեր։ 1.2 Որակի ապահովման բաժինը գործել է Ակադեմիական քաղաքականության բաժնում: 2.2 Վերջին հինգ տարիներին հաստատվել են 92 նոր համագործակցության պայմանագրեր, որոնցից 14-ը՝ միջազգային, նրանցից 3-ը՝ ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրեր են: Վերջին հինգ տարում ակադեմիական ծրագրերին մասնակցել են թվով 31 դասախոսներ, և 69 ուսանողներ, իսկ ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցած դասախոսների ընդհանուր թիվը հինգ տարի առաջ 8 էր, իսկ ուսանողներինը՝ 11: 3.1 Շարունակվել են հանրության տարբեր շերտերի շրջանում կրթական կարիքների ուսումնասիրությունները, իրականացվել են թվով 2 լրացուցիչ կրթական ծրագրեր: 3.2 Լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցող ուսանողների 61% -ը դրական են գնահատել լրացուցիչ կրթական ծրագրերի որակը:

2. Ձեր հաստատությունը պատրաստու՞մ է, արդյոք, ռազմավարական ծրագրի իրականացման զեկույց

Այո

3. Ձեր հաստատությունը պատրաստու՞մ է, արդյոք, տարեկան գործունեության ծրագրի իրականացման զեկույց

Այո

4. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումները (ֆակուլտետներ, դպրոցներ, ինստիտուտներ և այլն) և/կամ վարչական ստորաբաժանումները կազմու՞մ են ռազմավարական ծրագրի իրականացման զեկույցներ

Այո

5. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումները (ֆակուլտետներ, դպրոցներ, ինստիտուտներ և այլն) և/կամ վարչական ստորաբաժանումները կազմու՞մ են տարեկան գործունեության ծրագրերի իրականացման զեկույցներ

Այո

5. Փաստաթղթեր

1. Ձեր հաստատության ընթացիկ ռազմավարական ծրագիրը հասանելի՞ է առցանց

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն

http://gsu.am/wp-content/uploads/2017/07/1_GSU_RULE53_2_2016_2021.pdf

Ձեր հաստատության նախկին ռազմավարական ծրագիրը հասանելի՞ է առցանց

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն

http://gsu.am/wp-content/uploads/2017/11/53.1-%D4%B3%D5%8A%D5%80-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D6%83%D5%B8%D5%AD%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-2011-2016-%D5%A9%D5%A9..pdf

2. Ձեր հաստատության նախկին ռազմավարական ծրագրի իրականացման զեկույցը հասանելի՞ է առցանց

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն

http://gsu.am/%D5%A3%D5%BA%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-2006-2016/

3. Ձեր հաստատության ֆակուլտետների/դպրոցների և/կամ վարչական ստորաբաժանումների ռազմավարական ծրագրերը հասանելի՞ են առցանց

4. Ձեր հաստատության ֆակուլտետների/դպրոցների և/կամ վարչական ստորաբաժանումների ռազմավարական պլանի իրականացման զեկույցները հասանելի՞ են առցանց

Այո

Խնդրում ենք նշել ստորաբաժանումները և տրամադրել կայքէջի հասցեն(ները), եթե առցանց տեղադրված են

Ստորաբաժանում Հասցե
ԳՊՀ 2016-2017 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://gsu.am/%D5%A3%D5%BA%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2016-2017/

5. Ձեր հաստատության տարեկան միջոցառումների ծրագիրը հասանելի՞ է առցանց

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն

http://gsu.am/%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC%D5%AB-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-2011-2016-%D5%A9%D5%A9%E2%80%A4-%D5%BC%D5%A1%D5%A6/

6. Ձեր հաստատության տարեկան միջացառումների ծրագրի իրականացման զեկույցը առկա՞ է առցանց

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքէջի հասցեն

http://gsu.am/wp-content/uploads/2017/11/6%E2%80%A41.pdf

7. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումների և/կամ վարչական ստորաբաժանումների տարեկան միջոցառումների ծրագրերը առկա՞ են առցանց

Այո

Խնդրում ենք նշել ստորաբաժանումները և տրամադրել կայքէջի հասցեն(ները), եթե առցանց տեղադրված են

Ստորաբաժանում Հասցե
Բանասիրական ֆակուլտետ http://gsu.am/%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D5%BF%D5%AB-2015-2016-%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%BC%D5%A1/
Բնագիտական ֆակուլտետ http://gsu.am/2015-2016-%D5%B8%D6%82%D5%BD-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF/
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ http://gsu.am/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%86%D5%A1%D5%AF-3/
Տնտեսագիտական ֆակուլտետ http://gsu.am/%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80/

8. Ձեր հաստատության կրթագիտական ստորաբաժանումների և/կամ վարչական ստորաբաժանումների տարեկան միջոցառումների ծրագրերի իրականացման զեկույցները առկա՞ են առցանց

Այո

Խնդրում ենք նշել ստորաբաժանումները և տրամադրել կայքէջի հասցեն(ները), եթե առցանց տեղադրված են

Ստորաբաժանում Հասցե
ԳՊՀ 2011-2012 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://old.gsu.am/document/menu52/GSU_report_2011_2012.pdf
ԳՊՀ 2012-2013 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://old.gsu.am/document/menu52/GSU_report_2012_2013.pdf
ԳՊՀ 2013-2014 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://old.gsu.am/document/menu52/GSU_report_2013_2014.pdf
ԳՊՀ 2014-2015 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://old.gsu.am/document/menu52/GSU_report_2014_2015.pdf
ԳՊՀ 2015-2016 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություն http://old.gsu.am/document/menu52/GSU_report_2015_2016.pdf
3. Ֆինանսական կառավարում

1. Բյուջեի պլանավորում

1. Ձեր հաստատությունը կազմո՞ւմ է բյուջեի տարեկան ծրագիր

Այո

2. Տարեկան բյուջեի յուրաքանչյուր ոչ աշխատավարձային տողում (հոդվածում) արդյոք արտացոլո՞ւմ է հաստատության ոչ աշխատավարձային ընդհանուր ծախսերի 3%-ից պակաս ծախսեր

Այո

Խնդրում ենք նշել բյուջեի այն տողերը (հոդվածները), որոնք գերազանցում են ոչ աշխատավարձային ընդհանուր ծախսերի 3%-ը և տալ համապատասխան մեկնաբանություն

Բյուջեի տողի (հոդվածի) անվանում մեկնաբանություն
Հիմնական միջոցների ձեռքբերման ծախսերՀիմնական միջոցների ձեռքբերման ծախսերը պայմանավորված են համալսարանի կրթական, գիտահետազոտական և այլ գործընթացների պատշաճ ապահովման անհրաժեշտությամբ։
Դրամաշնորհների ծախսերԴրամաշնորհների ծախսերը նախատեսված են համապատասխան դրամաշնորհային ծրագրերի նախահաշիվներով, որոնցով և առաջնորդվում է համալսարանը՝ ծախսեր կատարելիս։
Ջեռուցման ծախսԳՊՀ-ն գտնվում է բարձր լեռնային գոտում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում, որը բնութագրվում է անբարենպաստ եղանակային պայմաններով, ցրտաշունչ և երկարատև ձմեռային օրերով, ուստի համալսարանը հարկադրված է անխափան ուսումնական գործընթաց կազմակերպելու համար կատարել համապատասխան ջեռուցման ծախսեր։
Էլեկտրաէներգիայի ծախսԳՊՀ-ն ապահովում է երեք ուսումնական մասնաշենքերի, ինչպես նաև դասախոսների հանրակացարանի էներգամատակարարում, ուստի կատարում է ոչ աշխատավարձային ընդհանուր ծախսերի 3 տոկոսից ավելի ծախս։

3. Ձեր հաստատությունը կազմո՞ւմ է տարեկան (ուսումնական կամ օրացույցային տարի) միջոցառումների (գործունեության) ծրագիր

Այո

4. Տարեկան միջոցառումների (գործունեության) ծրագիրը օգտագործվո՞ւմ է որպես բյուջեի պլանավորման հիմք

Այո

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել ինչպես

Տարեկան միջոցառումների ծրագիրը դրվում է բյուջեի պլանավորման հիմքում՝ ֆինանսավորում պահանջող յուրաքանչյուր միջոցառման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու ձևով։

5. Արդյո՞ք տարեկան բյուջեն պարունակում է ֆինանսական հատկացումներ և ծախսերի բացվածք ըստ ծրագրերի, նախագծերի և այլ միջոցառումների

Այո

6. Արդյո՞ք տարեկան բյուջեն պարունակում է ֆինանսական հատկացումներ և ծախսերի բացվածք ըստ կառուցվածքային ստորաբաժանումների

Ոչ

7. Արդյո՞ք տարեկան բյուջեի յուրաքանչյուր տող ունի համապատասխան հիմնավորում-հաշվարկ

Այո

Խնդրում ենք ներկայացնել մանրամասներ բյուջետայի տողերի հիմնավորման գործընթացի վերաբերյալ

Մինչ բյուջեի նախագծի կազմումը, ԳՊՀ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներից հավաքագրվում են իրենց տարեկան պահանջները, շուկայական գների հիման վրա կատարվում են հաշվարկները, ինչի հիման վրա էլ կազմվում է գնումների պլանը, իսկ այն հոդվածների համար, որոնք համընդհանուր են, հիմք են ընդունվում նախորդ տարվա ցուցանիշները, և եթե շուկայական գներում փոփոխություններ են տեղի ունեցել, հաշվարկները կատարվում են նոր գներով։

8. Արդյո՞ք հիմնավորումը հասանելի է հանրային լայն շրջանակներին

Ոչ

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել ինչպես

Հիմնավորումը չի հանդիսանում հանրային լայն շրջանակների հետաքրքրության առարկան։ Իսկ ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին, ներքին և արտաքին շահառուներին հասանելի են։

9. Նախորդ տարվա բյուջեի տողերի հատկացումների մասին նշվա՞ծ է Բյուջեի ծրագրում

Այո

10. Հաստատվելուց առաջ ե՞րբ է Բյուջեի նախագիծը ներկայացվում կայքում կամ տարածվում այլ հաղորդակցման միջոցներով համալսարանի ողջ համայնքին

Հաստատումից 20-30 օր առաջ

11. Գոյություն ունի արդյո՞ք նախագծի վերաբերյալ համալսարանի համայնքից արձագանք ստանալու պաշտոնական գործընթաց

Այո

Եթե այո, ապա խնդրում ենք հակիրճ նեկայացնել

Ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջները նախագծում ներառելուց հետո նրանց տեղեկացվում է այդ մասին կամ նրանք իրազեկվում են պահանջների ծավալների փոփոխության անհրաժեշտության մասին։ ԳՊՀ բյուջեի նախագծին ծանոթանալուց հետո ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները ռեկտորատի, ապա գիտխորհրդի նիստերին հայտնում են իրենց նկատառումներն ու առաջարկությունները։

12. Խնդրում ենք նշել, թե հետևյալ կառավարման մարմիններից կամ կառույցներից որո՞նք են քննարկում բյուջեի տարեկան ծրագիրը

  • Ռեկտորատ (Վարչական/գործադիր խորհուրդ)
  • Գիտական խորհուրդ
  • Ֆակուլտետի/կառուցվածքային միավորի Խորհուրդ
  • Ուսանողական կազմակերպություն
  • Մասնագիտական/արհեստակցական կազմակերպություն
  • Այլ մարմիններ (խնդրում ենք նշել)
    • ԳՊՀ հոգաբարձուների խորհուրդ

2. Բյուջեյի իրականացում և ծախսեր

1. Ձեր հաստատությունը պատրաստու՞մ է բյուջեի իրականացման հաշվետվություն

Այո

2. Արդյոք այն կապակցվա՞ծ է տարեկան (ուսումնական կամ օրացույցային տարի) միջոցառումների (գործունեության) ծրագրի իրականացման զեկույցի հետ

Այո

Եթե այո, խմդրում ենք հակիրճ ներկայացնել, թե ինչպես է այն կապակցված

ԳՊՀ հոգաբարձուների խորհրդին համալսարանի ռեկտորի կողմից ներկայացվում է տարեկան գործունեության հաշվետվություն՝ նշելով հաշվետու ժամանակահատվածում կատարված միջոցառումները, դրանց համար բյուջեում նախատեսված միջոցները և փաստացի ծախսված միջոցները՝ համապատասխան մեկնաբանություններով։

3. Ընդհանուր ոչ աշխատավարձային ծախսերի ո՞ր տոկոսն է ներկայացված կատարողական հաշվետվությունում՝ ըստ ծախսերի բացվածքի

100%

4. Խնդրում ենք նշել Ձեր հաստատության աշխատակիցների յուրաքանչյուր խմբին վճարվող աշխատավարձի չափը: Այս թվերը ներկայացրե՛ք որպես ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի տոկոս և նշե՛ք նաև աշխատավարձի տիրույթը (նվազագույն և առավելագույն աշխատավարձը) յուրաքանչյուր խմբի համար

  • Պրոֆեսորադասախոսական անձնակազմ
    • Աշխատավարձի չափը (%, ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի համեմատ)` 55%
    • Նվազագույն աշխատավարձը` 58000
    • Առավելագույն աշխատավարձը` 110560
  • Գիտահետազոտական անձնակազմ
    • Աշխատավարձի չափը (%, ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի համեմատ)` %
    • Նվազագույն աշխատավարձը`
    • Առավելագույն աշխատավարձը`
  • Ուսումնաօժանդակ անձնակազմ
    • Աշխատավարձի չափը (%, ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի համեմատ)` 18%
    • Նվազագույն աշխատավարձը` 58000
    • Առավելագույն աշխատավարձը` 208000
  • Վարչական անձնակազմ
    • Աշխատավարձի չափը (%, ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի համեմատ)` 15%
    • Նվազագույն աշխատավարձը` 81000
    • Առավելագույն աշխատավարձը` 498000
  • Տեխնիկական անձնակազմ
    • Աշխատավարձի չափը (%, ընդհանուր աշխատավարձի գծով ծախսերի համեմատ)` 12%
    • Նվազագույն աշխատավարձը` 80755
    • Առավելագույն աշխատավարձը` 175552

5. Ձեր հաստատությունը օգտագործու՞մ է մեթոդոլոգիա, ըստ որի՝ սահմանվում են աշխատավարձերը

Այո

Եթե այո, խնդրում ենք ներկայացնել այդ փաստաթղթերը

Հաշվարկի նորմ.PDF

6. Արդյո՞ք այդ մեթոդոլոգիան հաշվի է առնում աշխատանքային շուկայի պահանջները (աշխատաշուկայի առկա աշխատավարձերը)

Այո

Խնդրում ենք նշել, թե ո՛ր պաշտոնների պարագայում է հաշվի առնվում աշխատանքային շուկայի պահանջները

Աշխատավարձերը հաշվարկելիս՝ հաշվի են առնվում համապատասխան աշխատանքի բնույթը, ծավալը, աշխատակցի ծանրաբեռնվածությունը, գիտական աստիճանի և /կամ/ կոչման առկայությունը, աշխատանքային փորձը։ Միաժամանակ, ուսումնասիրվում են աշխատաշուկայում տվյալ պահին սահմանված աշխատավարձերի չափերը։ /Որպես օրինակ կցվում են ԳՊՀ դասախոսների ակադեմիական ծանրաբեռնվածության հաշվարկի նորմերը/։

3. Եկամուտներ

1. Ձեր հաստատությունը ընդհանուր եկամուտների ո՞ր տոկոսն է ստանում հետևյալ աղբյուրներից

  • Կառավարություն (պետական ֆինանսավորում)` 14%
  • Բակալավրի ուսումնական ծրագրի ուսման վարձեր` 69%
  • Մագիստրատուրայի ուսումնական ծրագրի ուսման վարձեր` 7%
  • Սսպիրանտուրայի ուսումնական ծրագրի ուսման վարձեր` 0%
  • Հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրերի վարձեր` 0%
  • Գիտական գործունեություն` 0%
  • Դրամաշնորհներ և նվիրատվություններ` 7%
  • Այլ (խնդրում ենք նշել)
    • Մուտքեր ավանդներից, վաճառակետից, անվանական կրթաթոշակներից` 3%

4. Փաստաթղթեր

1. Գնումների փաստաթղթերը (հայտարարություններ, մրցույթների արդյունքներ) հասանել՞ի են առցանց

Այո

Խնդրում ենք մանրամասնել

www.gsu.am; www.gnumner.am, www.armeps.am

2. Ձեր հաստատության հաստիքացուցակը հրապարակվա՞ծ է հաստատության կայքէջում

Ոչ

Եթե այո, խնդրում ենք ներկայացնել կայքի հղում, որտեղ այն հրապարակված է

Հաստիքացուցակը հասանելի է ԳՊՀ բոլոր աշխատակիցներին, ովքեր հաստիքացուցակին ծանոթանում են թե ԳՊՀ հաշվապահությունում, թե կադրերի և հատուկ բաժնում։

Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթի պատճենը որպես հավելված

Hastiqacucak.pdf
4. ՄՌ Կառավարում

1. Աշխատանքի ընդունում

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ և գիտական աշխատողներ

1. Ձեր հաստատությունը կայքում հրապարակո՞ւմ է հետևյալ պաշտոնների թափուր տեղերի հայտարարությունները

  • Գիտահետազոտական հաստիքներ

    Այո

  • Պրոֆեսորադասախոսական հաստիքներ

    Այո

2. Անցած մեկ տարվա (վերջին 12 ամիսների) ընթացքում պրոֆեսորադասախոսական և գիտահետազոտական թափուր հաստիքների/պաշտոնների ո՞ր տոկոսն է հանրորեն հրապարակվել

10%

3. Խնդրում ենք նշել անցած մեկ տարվա (վերջին 12 ամիսների) ընթացքում այն հայտարարված թափուր հաստիքների/պաշտոնների տոկոսը, որոնք ունեցել են երկու կամ ավելի դիմորդ

  • Գիտահետազոտական հաստիքների մասով

    0%

  • Պրոֆեսորադասախոսական հաստիքների մասով

    0%

4. Վերջին երեք տարիների ընթացքում ժամանակավոր/միջանկյալ (մինչև մրցույթ և այլն) կարգով պաշտոններում աշխատանքի ընդունված/նշանակված անձանց որ՞ տոկոսն է ի վերջո նշանակվել նույն պաշտոնի

80%

5. Ձեր հաստատությունը հրապարակո՞ւմ է աշխատանքի նոր ընդունված անձանց մասին տեղեկություններ (հանրային կամ ներքին կոմունիկացիոն խողովակներով)

Այո

Վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական և այլ անձնակազմ

6. Ձեր հաստատությունը վարչական, օժանդակ և տեխնիկական պաշտոնների համար մշակո՞ւմ է ֆորմալ աշխատանքի նկարագիր (տեխնիկական առաջադրանք, պաշտոնի անձնագիր), որը հաստատվում է ռեկտորի կամ համապատասխան այլ մարմնի կողմից:

  • Վարչական պաշտոնների համար

    Այո

    Խնդրում ենք այս խմբին պատկանող աշխատանքի (պաշտոնի) համար տրամադրել փաստաթղթի (աշխատանքի նկարագրի) նմուշ՝ որպես հավելված

    ԳՊՀ դեկանի պաշտոնի նկարագիր.pdf

    և նշել այս խմբին պատկանող աշխատանքի նկարագիր ունեցող պաշտոնների տոկոսը

    90%

  • Ուսումնաօժանդակ պաշտոնների համար

    Այո

    Խնդրում ենք այս խմբին պատկանող աշխատանքի (պաշտոնի) համար տրամադրել փաստաթղթի (աշխատանքի նկարագրի) նմուշ՝ որպես հավելված

    ԳՊՀ ամբիոնի լաբորանտի աշխատանքի նկարագիր.pdf

    և նշել այս խմբին պատկանող աշխատանքի նկարագիր ունեցող պաշտոնների տոկոսը

    80%

  • Տեխնիկական պաշտոնների համար

    Այո

    Խնդրում ենք այս խմբին պատկանող աշխատանքի (պաշտոնի) համար տրամադրել փաստաթղթի (աշխատանքի նկարագրի) նմուշ՝ որպես հավելված

    ԳՊՀ տնտեսուհու աշխատաբնքի նկարագիր.pdf

    և նշել այս խմբին պատկանող աշխատանքի նկարագիր ունեցող պաշտոնների տոկոսը

    80%

  • Այլ (խնդրում ենք նշել)

7. Նոր աշխատանքի ընդունված ոչ ակադեմիական (վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական և այլ) անձնակազմի պարագայում թափուր պաշտոնների որ՞ տոկոսն է համալրվել հանրորեն հրապարակված մրցույթի միջոցով: Տրամադրե՛ք վերջին երեք տարիների տվյալները

Տարին Տվյալը
2016-2015 ուստարի2
2016-2017 ուստարի3
2017-2018 ուստարի0

8. Ձեր հաստատությունը հրապարակու՞մ է (հանրային կամ ներքին կոմունիկացիոն խողովակներով) վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմում աշխատանքի նոր ընդունված անձանց մասին հայտարարություններ

Այո

Ներկայացնել մանրամասներ (նշեք՝ ո՛ր պաշտոններն են հրապարակված, և որոնք՝ ոչ)

ԳՊՀ աշխատանքի ընդունված անձանց մասին տվյալներ հրապարակվում են ներքին հաղորդակցության խողովակներով, ինչպես նաև, եթե վարչական պաշտոնի մասին է խոսքը՝ ԳՊՀ կայքի միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով։

9. Խնդրում ենք նշել վերջին 12 ամիսների ընթացքում այն հայտարարված թափուր աշխատատեղերի տոկոսը, որոնք ունեցել են երկու կամ ավելի դիմորդ

  • Վարչական պաշտոնների համար

    3%

  • Ուսումնաօժանդակ պաշտոնների համար

    1%

  • Տեխնիկական պաշտոնների համար

    4%

  • Այլ ( խնդրում ենք նշել)

10. Ձեր հաստատությունը վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական և այլ անձնակազմին աշխատանքի ընդունելու պաշտոնական ընթացակարգեր ունի՞

Այո

Եթե այո, խնդրում ենք տրամադրել կայքի հղում կամ ներկայացնել փաստաթղթի պատճենը՝ որպես հավելված

gsu.am

ԳՊՀ դասախոսներին աշխատանքի ընդունման կարգ.pdf

Սահմանափակումներ անձնակազմի համար

11. Ձեր հաստատությունն ունի՞ ղեկավար պաշտոնների համար նախատեսված ժամկետային (տևողություն ըստ տարիների և կրկնությունների քանակ) սահմանափակումներ (օրինակ՝ դեկանի, ամբիոնի վարիչի համար)

Այո

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել յուրաքանչյուր պաշտոնի համար և ներկայացնել կանոնը կիրառելու օրինակներ (եթե այդպիսիք եղել են)

ԳՊՀ դեկանը կարող է ընտրվել հինգ տարի ժամկետով՝ երկու անգամ անընդմեջ։

12. Ունե՞ք տարիքային սահմանափակումներ պաշտոնավարման համար

Այո

Եթե այո, խնդրում ենք ներկայացնել, ո՞ր պաշտոնների համար ունեք տարիքային սահմանափակում (նշե՛ք պաշտոնը և տարիքային սահմանը)

  • դեկանը` 70

2. Աշխատանքի բնութագիր և մասնագիտական զարգացում

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ և գիտական աշխատողներ

1. Ձեր հաստատությունը ապահովու՞մ է, արդյոք, մասնագիտական զարգացման և/կամ վերապատրաստման գործընթաց՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

Այո

Եթե այո, խնդրում ենք նկարագրել գործընթացը

ԳՊՀ-ում գործում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման կարգ։ Պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական, մանկավարժական, մեթոդական, տեխնիկական, լեզվական /օտար լեզուների/ ոլորտներում վերապատրաստումներ։

2. Ձեր հաստատությունը ապահովու՞մ է, արդյոք, մասնագիտական զարգացման և/կամ վերապատրաստման գործընթաց ուսումնաօժանդակ անձնակազմի համար

Այո

Եթե այո, խնդրում ենք նկարագրել գործընթացը՝ մեկ պարբերությամբ

Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։

3. Ձեր հաստատությունը աշխատակազմի անդամներին մասնագիտական զարգացման և/կամ վերապատրաստման պահանջները բավարարելու համար թույլատրո՞ւմ է օգտվել ծրագրերից, որոնք առաջարկվում են Ձեր հաստատությունից դուրս

Այո

Եթե այո, խնդրում ենք մեկ պարբերությամբ ներկայացնել գործընթացը

ԳՊՀ-ն իր մատուցած հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն է տալիս իր աշխատակազմի անդամներին։

4. Արդյոք այն ներառո՞ւմ է մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրեր Հայաստանից դուրս

Այո

5. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ո՞ր տոկոսը մասնագիտական կատարելագործում և/կամ վերապատրաստում չի անցել վերջին 5 և ավելի տարիների ընթացքում

3%

6. Վերջին հինգ և ավելի տարիների ընթացքում մասնագիտական կատարելագործում և/կամ վերապատրաստում չանցած պրոֆեսորադասախոսական անձնակազմից քանի՞սն են դեռ աշխատում (որպես դասախոսներ կամ զբաղեցնում են այլ պաշտոններ) համալսարանում

3

մեկնաբանություն

Խոսքը վերաբերում է գիտության դոկտորի և պրոֆեսորի գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներին, ովքեր իրենք են անցկացնում վերապատրաստման դասընթացներ, հանդիսանում են գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների անդամներ։

Վարչական, ուսումնաօժանդակ, տեխնիկական և այլ անձնակազմ

7. Ձեր հաստատությունն ունի՞ մասնագիտական զարգացման և/կամ վերապատրաստման գործընթաց

Այո

Եթե այո, խնդրում ենք հակիրճ ներկայացնել աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար նախատեսված գործընթացը՝ երկու-երեք նախադասությամբ

ԳՊՀ-ն իրականացնում է բազմաբնույթ միջազգային ծրագրեր, որոնց շրջանակներում, ի թիվս այլ ծրագրային գործողությունների, նախատեսվում են վերապատրաստումներ։ Ուստի, ԳՊՀ աշխատակիցները ՀՀ-ում և եվրոպական բուհերում, այլ գիտակրթական գործընկեր կազմակերպություններում վերապատրաստման հնարավորություն են ստանում։ Արտերկրում վերապատրաստվելուց կամ որակավորման բարձրացման դասընթաց անցնելուց հետո ԳՊՀ դասախոսները նույն դասընթացն անցկացնում են համալսարանում՝ ԳՊՀ համապատասխան և հարակից մասնագիտության դասախոսների համար։

8. Ձեր հաստատությունն ունի՞ ոչ ակադեմիական անձնակազմի համար նախատեսված մասնագիտական ատեստավորման գործընթաց

Ոչ

Եթե այո, խնդրում ենք հակիրճ ներկայացնել աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար նախատեսված գործընթացը

ԳՊՀ-ում աշխատանքներ են կատարվում ատեստավորման գործընթացի իրավական և կազմակերպական հիմքերը նախապատրաստելու համար։

9. Պարտադիր մասնագիտական զարգացման գործընթաց և/կամ վերապատրաստում կամ ատեստացիա չանցած աշխատողներից քանիսի՞ աշխատանքային պայմանագիրն է դադարեցվել ձեր հաստատության կողմից

0

Պարգևատրումներ և հավելավճարներ

10. Գործում են արդյո՞ք Ձեր հաստատությունում պարգևատրումների, հավելվճարների և այլ վճարումների կանոնակարգեր

Այո

Խնդրում ենք մանրամասնել (անդրադառնալ բոլոր տեսակի կիրառվող վճարումներին)

ԳՊՀ-ում կիրառվում են պարգևատրումներ բարեխիղճ աշխատանքի համար։ Տրվում են նաև հավելավճարներ գիտական աստիճաններ և գիտական կոչումներ ունեցող աշխատակիցներին։ Դրամական պարգևներ աշխատակիցներին տրվում են նաև համալսարանի արհմիության միջոցներից։

տրամադրել համապատասխան փաստաթղթերի հղումներ

կամ կցել փաստաթղթի պատճենը՝ որպես հավելված

ԳՊՀ Պրոֆեսորադասախոսական կազմի.pdf

5. Ընդունելություն, ուսանողների գնահատում, ակադեմիական կարգապահություն և ուսանողի հետ հետադարձ կապ

1. Ընդունելություն

1. Հետևյալ ծրագրերում ընդունելության համար դիմումների ընթացակարգերը և չափանիշները հրապարակվո՞ւմ են ձեր հաստատությունում

2. Ուսանողների գնահատում, հեռացումներ և շրջանավարտների թողարկում

1. Ձեր հաստատությունը հրապարակո՞ւմ է քննությունների ընթացակարգերը

Այո

Խնդրում ենք տրամադրել համապատասխան փաստաթղթերի հղումներ

կամ կցել փաստաթղթի պատճենը՝ որպես հավելված

ԳՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ.pdf

2. Ձեր հաստատությունը հրապարակո՞ւմ է գնահատման չափանիշները

Այո

Խնդրում ենք տրամադրել համապատասխան փաստաթղթերի հղումներ

կամ կցել փաստաթղթի պատճենը՝ որպես հավելված

ԳՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ.pdf

3. Ձեր հաստատությունը ուսանողներին տրամադրու՞մ է քննության հարցերի ցանկը

Այո

Խնդրում ենք ընդհանուր ներկայացնել կիրառվող պրակտիկան

ԳՊՀ համացանցային gsu.am կայքում գործում է ԳՊՀ էլեկտրոնային ուսուցում համակարգի էլեկտրոնային էջը (E.Learning.GSU.am), որտեղ զետեղված են բոլոր մասնագիտությունների գծով առարկայական ծրագրերը, այդ ծրագրերի համապատասխան պատուհաններում դրված են քննական հարցաշարերը, անհատական, կուրսային աշխատանքների թեմաները, առաջարկվող մասնագիտական գրականությունը, օգտակար համացանցային կայքերը։

4. Ձեր հաստատությունը կիրառո՞ւմ է անանուն գնահատում

Այո

5. Քանի՞ ուսանող է հեռացվել համալսարանից

  • Վերջին (անցած) ուսումնական տարվա ընթացքում
    • Ակադեմիական չափանիշները չբավարարելու պատճառով

      129

    • Ուսման վարձը չվճարելու պատճառով

      7

    • Վարքի պատճառով

      17

  • Վերջին (անցած) երեք ուսումնական տարիների ընթացքում
    • Ակադեմիական չափանիշները չբավարարելու պատճառով

      218

    • Ուսման վարձը չվճարելու պատճառով

      61

    • Վարքի պատճառով

      40

  • Վերջին (անցած) հինգ ուսումնական տարիների ընթացքում
    • Ակադեմիական չափանիշները չբավարարելու պատճառով

      490

    • Ուսման վարձը չվճարելու պատճառով

      129

    • Վարքի պատճառով

      60

6. Ավարտական կուրսի ուսանողների քանի՞ տոկոսն է ձախողել պետական քննությունները (հանրային/պետական հաստատությունների համար որտեղ գործում են պետական քննությունները) և ավարտական աշխատանքների պաշտպանությունը

2%

3. Ակադեմիական խախտումներ և կարգապահական վարույթներ

1. Ձեր հաստատությունը հրապարակո՞ւմ է ձեռնարկներ և քաղաքականություններ գրագողության և այլ ակադեմիական խախտումների համար

Այո

2. Ձեր հաստատությունը հրապարակո՞ւմ է ձեռնարկներ և քաղաքականություններ բողոքարկման և վերականգնման այլ ընթացակարգերի համար

Այո

3. Ձեր հաստատությունը ի՞նչ մեխանիզմներ է կիրառում ակադեմիական բարեվարքության խախտումները բացահայտելու համար (օրինակ՝ առցանց հակագրագողության ծրագրեր)

ԳՊՀ-ում գործում է <<ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգ>>, որի շրջանակներում կազմվել է ակադեմիական անազնվության դեպքերը քննող հանձնաժողով՝ բաղկացած 3 ուսանողներից և 2 դասախոսներից: Միաժամանակ համալսարանը ընդունել է 2016-2021թթ. հակակոռուպցիոն ծրագիրը ԳՊՀ բոլոր շահառուների համար։ Ուսանողների համար ակադեմիական անազնվության դեպքերից է գրագողությունը, որը բացահայտելու և բացառելու համար բուհում գործում է հակագրագողության /անտիպլագիատ/ ծրագիր։

4. Ձեր հաստատությունը ընդունե՞լ է էթիկայի կանոնակարգ

Այո

Խնդրում ենք ներկայացնել համապատասխան կայքը

http://gsu.am/wp-content/uploads/2017/07/1_GSU_RULE37.pdf

կամ փաստաթղթի պատճենը

ԳՊՀ էթիկայի կանոններ.PDF

5. Քանի՞ կարգապահական վարույթ է իրականացվել

  • Վերջին (անցած) ուսումնական տարվա ընթացքում

    10

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել ուսանողի նկատմամբ

    10

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի անդամների նկատմամբ

    0

    Որքա՞ն են եղել բողոքարկման դեպքերը

    0

    Որքա՞ն է չեղյալ հայտարարվել բողոքարկման արդյունքում

    0

  • Վերջին (անցած) երեք ուսումնական տարիների ընթացքում

    6

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել ուսանողի նկատմամբ

    6

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի անդամների նկատմամբ

    1

    Որքա՞ն են եղել բողոքարկման դեպքերը

    0

    Որքա՞ն է չեղյալ հայտարարվել բողոքարկման արդյունքում

    0

  • Վերջին (անցած) հինգ ուսումնական տարիների ընթացքում

    8

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել ուսանողի նկատմամբ

    8

    Այդ գործերից որքանի՞ արդյունքում է կարգապահական պատիժ նշանակվել պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի անդամների նկատմամբ

    3

    Որքա՞ն են եղել բողոքարկման դեպքերը

    0

    Որքա՞ն է չեղյալ հայտարարվել բողոքարկման արդյունքում

    0

6. Քանի՞ բողոքարկում է արձանագրվել կանոնավոր քննությունների արդյունքները վերանայելու (կամ քննությունը վերահանձնելու) վերաբերյալ վերջին ուսումնական տարվա ընթացքում

1

Գնահատականները բարձրացնելու քանի՞ դեպք է եղել

0

7. Քանի՞ բողոքարկում է արձանագրվել պետական քննությունների (հանրային/պետական հաստատությունների համար որտեղ գործում են պետական քննությունները) և ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքները վերանայելու վերաբերյալ

1

Քանի՞ անգամ են գնահատականները բարձրացվել

0

8. Քանի՞ ուսանող է հեռացվել էթիկայի կանոնները խախտելու պատճառով վերջին ուսումնական տարվա ընթացքում

5

9. Գրագողության և էթիկայի կանոնակարգի խախտման քանի՞ դեպք է զեկուցվել ուսանողների կողմից վերջին ուսումնական տարվա ընթացքում

1

10. Ձեր հաստատությունը տեղեկություն հրապարակո՞ւմ է կարգապահական վարույթների և արդյունքների վերաբերյալ

Այո

11. Ձեր հաստատությունը ուսանողներին տրամադրում է բողոքարկման և այլ վարչական հարցերով դիմելու ընթացակարգերի մասին տեղեկատվություն

Այո

4. Ուսանողների հետ հետադարձ կապ

1. Ուսանողներն իրենց ակադեմիական փորձի վերաբերյալ արձագանքելու ի՞նչ հնարավորություններ ունեն

Ուսանողները կարող են անմիջապես դիմել ԳՊՀ ռեկտորին, պրոռեկտորներին, դեկաններին, ամբիոնների վարիչներին, դասախոսներին, ակադեմիական քաղաքականության վարչության ղեկավարին և աշխատակիցներին, իրենց ակադեմիական խորհրդատուներին։ Կարող են նամակ գրել էլ․ կապի միջոցներով, կամ բուհում գործող <<Վստահության արկղիկի>>, <<Թեժ գծի>> միջոցով։ Կարող են դիմել գրավոր և բանավոր, անմիջական շփման միջոցով կամ առցանց։ ԳՊՀ կայքէջում նշված են հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ։

Այդ արձագանքները կարո՞ղ են անանուն լինել

Այո

Խնդրում ենք ներկայացնել հարցումների և հարցաշարերի օրինակները

հավելված 1,2 ,3.pdf

2. Խնդրում ենք ներկայացնել ուսանողների բավարարվածության համախառն (ընդհանրացված) ցուցանիշները (5-7 ամենակարևոր ցուցանիշները) վերջին երեք տարիների համար և համապատասխան բացատրությունները

Տարին Ցուցանիշ Բացատրություն
20151. Կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից և ուսումնական գործընթացի կազմակերպման որակից ուսանողների բավարարվածությունը 2015-2016 ուստարում կազմել է 4.67 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 2. Համալսարանի ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ծառայություններից ուսանողների բավարարվածությունը կազմել է 3.91 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 3. Տեղեկատվական համակարգերից ուսանողների տեղեկացվածությունը եղել է 83.98%:Իրականացվող հարցումները ուղղված են բարելավելու Համալսարանում կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, ուսանող-դասախոս, ուսանող-վարչական աշխատակից փոխհարաբերությունները, ապահովելու կրթական ծրագրերի վերաբերյալ հանրությանը տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը: Հետազոտությունն անանուն է, և ստացված տվյալներն օգտագործվում են ընդհանրացված ձևով: Հարցաթերթում ամրագրված բնութագրիչները գնահատված են 5 միավորանոց սանդղակով։
20161. Կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից և ուսումնական գործընթացի կազմակերպման որակից ուսանողների բավարարվածությունը կազմել է 4.73 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 2. Համալսարանի ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ծառայություններից ուսանողների բավարարվածությունը՝ 4.06 միավոր է: 3. Տեղեկատվական համակարգերից ուսանողների տեղեկացվածությունը՝ կազմում է 86.55%: 4. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մանկավարժական և կազմակերպչական որակներից ուսանողների գնահատականը կազմել է 4.34 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 5. ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի կողմից ուսանողներին տրվող ակադեմիական աջակցության որակից ուսանողների բավարարվածությունը կազմում է 4.57 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/:Հարցախույզը իրականացվել է առցանց տարբերակով։ Անանուն հարցման նպատակն է բարելավել դասավանդման որակը և առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: Գնահատվել է տվյալ կիսամյակում դասավանդած ԳՊՀ դասախոսների մանկավարժական, կազմակերպչական որակները: Ստացված տվյալները ներկայացված են ընդհանրացված ձևով:
20171. Կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից և ուսումնական գործընթացի կազմակերպման որակից ուսանողների բավարարվածությունը կազմում է 4.73 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 2. Համալսարանի ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ծառայություններից ուսանողների բավարարվածությունը կազմել է 4.11 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 3. Տեղեկատվական համակարգերից ուսանողների տեղեկացվածությունը 2017թ. կազմել է 88.61%: 4. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մանկավարժական և կազմակերպչական որակներից ուսանողների գնահատականը 2016-2017 ուստարում՝ 4.73 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 5. ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի կողմից ուսանողներին տրվող ակադեմիական աջակցության որակից ուսանողների բավարարվածությունը կազմում է 2016-2017 ուստարում՝ 4.74 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 1. Կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից և ուսումնական գործընթացի կազմակերպման որակից ուսանողների բավարարվածությունը 2017թ. 4.73 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 2. Համալսարանի ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ծառայություններից ուսանողների բավարարվածությունը 2017թ. կազմել է 4.11 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 3. Տեղեկատվական համակարգերից ուսանողների տեղեկացվածությունը 2017թ. կազմել է 88.61%: 4. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մանկավարժական և կազմակերպչական որակներից ուսանողների գնահատականը 2016-2017 ուստարում՝ 4.73 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/: 5. ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի կողմից ուսանողներին տրվող ակադեմիական աջակցության որակից ուսանողների բավարարվածությունը կազմում է 2016-2017 ուստարում՝ 4.74 միավոր /5 միավորանոց գնահատման սանդղակով/:Ընթացիկ ուստարվա ընթացքում շարունակվելու են ներքին և արտաքին շահառուների շրջանում իրականացվող հարցումները։

Նկարագրություն

Յուրաքանչյուր ուսումնական տարվա երկու կիսամյակներում իրականացվում են անանուն հարցումներ ուսանողների շրջանում, ինչպես նաև էլեկտրոնային ձևաչափով։ Որակի ապահովման բաժնի կողմից ամփոփվում են արդյունքները, ներկայացվում ռեկտորատի նիստերում, ապա նաև գիտխորհրդի քննարկմանն է ներկայացվում կիսամյակային և տարեկան կտրվածքներով, ապա հրապարակվում։

3. Արդյո՞ք Ձեր հաստատությունն ուսանողների հետ հետադարձ կապի վերաբերյալ զեկույց է ներկայացնում

Այո

Խնդրում ենք ներկայացնել համապատասխան կայքի հասցեն

Զեկույցը գիտխորհրդին ներկայացվելուց հետո հղվում է բոլոր բոլոր ֆակուլտետներին և համապատասխան ստորաբաժանումներին:

կամ փաստաթղթի պատճենը

Որակի ապահովման բաժնի հաշվետվություն.pdf
6. Տեղեկատվության կառավարում

1. Տեղեկատվության կառավարման կարողություն և հասանելիություն

1. Ձեր հաստատությունը պաշտոնապես տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձ նշանակե՞լ է

Այո

Եթե այո, խնդրում ենք նշել մանրամասներ

Գավառի պետական համալսարանում գործում է Արտաքին կապերի և լրատվության բաժինը, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԳՊՀ կանոնադրությամբ, Արտաքին կապերի և լրատվության բաժնի կանոնակարգով և այլ իրավական ակտերով: Բաժինը, հաշվետու լինելով ԳՊՀ ռեկտորին և պրոռեկտորներին, պատասխանատվություն է կրում տեղեկատվության ազատության ապահովման համար: Բաժնի վարիչը կրում է պատասխանատվություն բուհում <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի կիրառման, արտաքին և ներքին կարգով տրամադրված, բուհի պաշտոնական կայքում հրապարակված, ինպես նաև բուհի էլեկտրոնային փոստի միջոցով շրջանառվող տեղեկատվության համար: Արտաքին կապերի և լրատվության բաժնի աշխատակիցները՝ բաժնի վարիչի անմիջական ղեկավարությամբ, տեղեկությունը փնտրում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տեղեկատվություն տնօրինողից ստանում դրա օգտագործման իրավունք, ապահովում են տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը, իրականացնում են իրենց տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը և պահպանումը, ինչպես նաև տեղեկություններ փնտրող անձին տրամադրում են հավաստի և ամբողջական տեղեկություն:

Խնդրում ենք նաև նշել արնձնակազմի այն անդամին, ով պատասխանատու է Ձեր հաստատությունում տեղեկատվական ազատության վերաբերյալ օրենքի կիրառման համար

Գավառի պետական համալսարանի Արտաքին կապերի և լրատվության բաժնի աշխատակիցները՝ բաժնի ղեկավարի գլխավորությամբ պատասխանատու են բուհում <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի կիրառման համար:

2. Ձեր հաստատությունը հրապարակու՞մ է , արդյոք, Տեղեկատվական ազատության օրենքին համապատասխան տեղեկատվություն: Մասնավորապես, Ձեր հաստատությունը ստորև նշված հարցերի վեաբերյալ հրապարակոՙւ՞մ է անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը

  • համալսարանի կորպորատիվ կարգավիճակ

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    Հիմնադրամ, http://gsu.am/wp-content/uploads/2017/11/%D4%B3%D5%8A%D5%80-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-.pdf

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    ըստ անհրաժեշտության՝ անգլերեն, ռուսերեն

  • հանրությանը տրամադրվող ծառայություններ

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    www.gsu.am

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    ըստ անհրաժեշտության՝ ռուսերեն, անգլերեն

  • ղեկավար մարմինների որոշումներ

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    http://old.gsu.am/?go=menu59, http://old.gsu.am/?go=menu54, http://old.gsu.am/?go=menu54, http://old.gsu.am/?go=menu55

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    Ըստ անհրաժեշտության՝ ռուսերեն, անգլերեն

  • ներքին բոլոր կանոնակարգեր (օրինակ՝ մրցույթներ, օրենքներ, ուսման վարձի զեղչի քաղաքականություն)

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    http://gsu.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80/

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    Միայն այլ լեզուներով հրապարակելու անհրաժեշտության դեպքում։

  • Ռեկտորի հրամաններ (բացի անհատական հրամաններից)

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    Ռեկտորի հրամանները հրապարակվում են միայն ներքին ցանցում։

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    Միայն այլ լեզուներով հրապարակելու անհրաժեշտության դեպքում։

  • Ֆինանսական տեղեկություններ

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    http://old.gsu.am/?go=menu57

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    Միայն այլ լեզուներով անհրաժեշտության դեպքում։

  • Քաղաքացիների ընդունելության վերաբերյալ օրեր/ժամեր

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    http://gsu.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    ռուսերեն, անգլերեն։

  • Մատուցվող ծառայությունների գներ և գնի ձևավորման կարգեր

    Այո

    Խնդրում ենք տրամադրել համապատասխան կայքի հասցեն

    http://old.gsu.am/?go=menu57n

    Ձեր հաստատությունը նշված նյութերը հրապարակո՞ւմ է հայերեն

    Այո

    Նշե՛ք այլ լեզուները

    Միայն այլ լեզուներով անհրաժեշտության դեպքում։

  • այլ (նշեք)

3. Ձեր հաստատության կայքէջերը թարգմանվա՞ծ են տարբեր լեզուներով (նշե՛ք բաժինները և լեզուները)

ԲաժինըԼեզուները
ԳՊՀ-ի մասինԱնգլերեն, ռուսերեն
Ուսումնական գործընթացԱնգլերեն, ռուսերեն
Գիտական գործընթացԱնգլերեն, ռուսերեն
ՀամագործակցությունԱնգլերեն, ռուսերեն
ՓաստաթղթերԱնգլերեն, ռուսերեն
ԳրադարանԱնգլերեն, ռուսերեն
Մեր ֆակուլտետներըԱնգլերեն, ռուսերեն
ԲանասիրականԱնգլերեն, ռուսերեն
ԲնագիտականԱնգլերեն, ռուսերեն
Հումանիտար մասնագիտություններիԱնգլերեն, ռուսերեն
ՏնտեսագիտականԱնգլերեն, ռուսերեն
Հեռակա ուսուցմանԱնգլերեն, ռուսերեն
ՀայտարարություններԱնգլերեն, ռուսերեն
Դիմորդի անկյունԱնգլերեն, ռուսերեն
ՏեսանյութԱնգլերեն, ռուսերեն
ՏեսասրահԱնգլերեն, ռուսերեն
E-library GSUԱնգլերեն, ռուսերեն
E-learning GSUԱնգլերեն, ռուսերեն
Ուսանողական կյանքԱնգլերեն, ռուսերեն
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնԱնգլերեն, ռուսերեն
ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգԱնգլերեն, ռուսերեն
ERASMUS+Անգլերեն
ERASMUS MUNDUSԱնգլերեն
TEMPUSԱնգլերեն
Մեր հասցենԱնգլերեն, ռուսերեն
Էլեկտրոնային հեռախոսագիրքԱնգլերեն, ռուսերեն
Հետադարձ կապՀայերեն

4. Ձեր հաստատությունում գործու՞մ է ներքին ցանց (ինտրանետ)

  • Աշխատողների համար

    Այո

    Եթե այո, խնդրում ենք նշել այն տեղեկատվության տեսակները, որոնք փոխանակվում են այդ ցանցի միջոցով և համառոտ նկարագրեք համակարգը

    ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի օրակարգերը, ԳՊՀ ռեկտորի հրամանները, զեկուցագրերը և այլ պաշտոնական գրություններ, իրազեկումներ, ծանուցումներ փոխանակվում են ԳՊՀ ներքին ցանցի միջոցով։

  • Ուսանողների համար

    Այո

    Եթե այո, խնդրում ենք նշել այն տեղեկատվության տեսակները, որոնք փոխանակվում են այդ ցանցի միջոցով և համառոտ նկարագրեք համակարգը

    Տեղեկատվությունը ԳՊՀ ներքին ցանցի միջոցով հասանելի է դառնում նաև ուսանողական ինքնակառավարման մարմիններին։ Բացի այդ, ԳՊՀ կայքը բովանդակում է անհրաժեշտ տեղեկատվություն դիմորդների, առկա և հեռակա ֆակուլտետների ուսանողների համար։ Տրամադրվում է տեղեկատվություն դասացուցակի, ամփոփիչ քննությունների, խորհրդատվությունների, վարպետության դասերի, ակնարկային դասախոսությունների, տարբեր միջոցառումների վերաբերյալ։ Ուսանողներին տեղեկատվություն տրամադրվում է նաև ԳՊՀ <<Դիմագրքի>> /Ֆեյսբուքի/ և այլ սոցիալական կայքերի միջոցով, ինչպես նաև նրանց էլեկտրոնային փոստերին ծանուցում ուղարկելու միջոցով։

5. Հաստատության էլեկտրոնային փոստի համակարգ

  • Անձնակազմ (աշխատողներ)

    էլեկտրոնային փոստի համակարգն օգտագործու՞մ է այս խմբի հետ հաղորդակցվելու համար

    Այո

    Այս խմբին տրամադրվու՞մ է հատուկ հատկացված համալսարանական տիրույթի հասցե

    Այո

  • Ուսանողներ

    էլեկտրոնային փոստի համակարգն օգտագործու՞մ է այս խմբի հետ հաղորդակցվելու համար

    Այո

    Այս խմբին տրամադրվու՞մ է հատուկ հատկացված համալսարանական տիրույթի հասցե

    Այո

  • Շրջանավարտներ

    էլեկտրոնային փոստի համակարգն օգտագործու՞մ է այս խմբի հետ հաղորդակցվելու համար

    Այո

    Այս խմբին տրամադրվու՞մ է հատուկ հատկացված համալսարանական տիրույթի հասցե

    Այո

Հակիրճ նկարագրեք (բնութագրեք) վերոհիշյալ բոլոր խմբերի համար գործող բուհի էլ. փոստի համակարգերը

Գավառի պետական համալսարանում գործում են կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգը և համակարգում հաղորդագրություններով ակտիվորեն աշխատելու սկզբունքը: էլեկտրոնային փոստերի միջոցով համակարգի ինֆորմացիոն ապահովման գործընթացում կազմակերպվում է հաղորդագրությունների փոխանցում, ադմինիստրատորին հարցումների հղում, անհրաժեշտ խորհրդատվությունների և ցուցումների տրամադրում, հայտարարությունների, հաշվետվությունների, այցելությունների վիճակագրությունների տարածում և հետադարձ կապ: Համալսարանում ներդրված էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմին իրականացնել օպտիմալ և արդյունավետ աշխատանք էլեկտրոնային տարբերակով: Համալսարանում գործում է «Office.365» բազմագործառութային համակարգը: Կիրառության մեջ է դրվել laborant@gsu.am խմբային էլեկտրոնային փոստը՝ ամբիոնների հետ ավելի արագ և արդյունավետ աշխատելու նպատակով: Բուհի էլեկտրոնային փոստի համակարգն ապահովում է նաև բուհ-ուսանող և բուհ-շրջանավարտ ակտիվ կապերը: Էլելտրոնային փոստի միջոցով ուսանողներին տրվում է համապատասխան տեղեկատվություն բուհի ուսումնական գործընթացի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գործառույթների և ծավալած գործունեության, բուհում կազմակերպվող միջոցառումների, ուսանողական մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի, ուսանողական շարժունության ծրագրերի և բուհի այլ ուսանողակենտրոն գործունեության վերաբերյալ:

6. Արդյո՞ք ձեր հաստատությունը պարբերաբար, էլեկտրոնային փոստի միջոցով, տեղեկատվություն է փոխանցում ուսանողներին և անձնակազմին: Խնդրում ենք նշել տեղեկատվության տեսակը, պարբերականությունը և խումբը, ում ուղարկվում է տեղեկատվությունը

ՏեսակըՊարբերականությունըԽումբը
Հոգաբարձուների խորհրդի օրակարգՏարեկանՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
ԾանուցումներՕրական, շաբաթականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ, ուսանողներ
Տոնական շնորհավորանքներԱմսական, տարեկանՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ, ուսանողներ
Ներքին գրություններՇաբաթականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
ՀՀ ԿԳՆ-ից և այլ կազմակերպություններից ստացված գրություններՇաբաթականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
ՀայտարարություններՕրականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ, ուսանողներ
ՀրամաններՕրականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ, ուսանողներ
ՇրջաբերականներՕրականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
Միջոցառումների իրազեկման հայտերՕրականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
Գիտական խորհրդի որոշումներԱմսականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
Ռեկտորատի որոշումներՇաբաթականՊրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ
Գիտական խորհրդի նիստի օրակարգԱմսականԳիտական խորհրդի անդամներ
Ռեկտորատի նիստի օրակարգՇաբաթականՌեկտորատի անդամներ

2. Հիմնական տեղեկատվություն

1. Ձեր հաստատությունը հրապարակու՞մ է արդյոք ուսման վարձերի հետ կապված հետևյալ տեղեկությունները

  • Վճարման ժամկետներ

    Այո

    հասանելի՞ է այդ տեղեկատվությունը ներքին կամ արտաքին կերպով

    Այո

  • Հնարավոր ուսման վարձի զեղչեր

    Այո

    հասանելի՞ է այդ տեղեկատվությունը ներքին կամ արտաքին կերպով

    Այո

  • Վճարը հետաձգելու իրավունք

    Այո

    հասանելի՞ է այդ տեղեկատվությունը ներքին կամ արտաքին կերպով

    Այո

  • Մասնաբաժիններով վճարելու իրավունք

    Այո

    հասանելի՞ է այդ տեղեկատվությունը ներքին կամ արտաքին կերպով

    Այո

  • «կամպուսային» աշխատանքի և ուսումնառության հնարավորություն

    Ոչ

    հասանելի՞ է այդ տեղեկատվությունը ներքին կամ արտաքին կերպով

    Ոչ

2. Ձեր հաստատությունը հրապարակու՞մ է տեղեկատվություն շրջանավարտների աշխատանքային մանրամասների վիճակագրության և հետավարտական կարգավիճակի վերաբերյալ

Այո

Ներկայացրե՛ք համապատասխան տեղեկատվությունը

ԳՊՀ-ում սահմանված են շրջանավարտների զբաղվածության ապահովմանը նպաստելու քաղաքականության հիմնական ուղղությունները: Տեղեկատվության ապահովման առումով իր կարևոր դերն ունի ԳՊՀ համալսարան-գործատու համագործակցության, շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և կենտրոնի պաշտոնական www.career.gsu.am կայքը, որտեղ առցանց ձևաչափով ներկայացված է ԳՊՀ շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվական բազան, տեղադրված են աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորություններ ընձեռող կայքերի հղումներ: Դիմորդը և գործատուն կարող են այս կայքի միջոցով տեղեկանալ համալսարանի շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ, իսկ այս տիրույթի ֆեյսբուքյան էջում տեղադրվում են տարբեր թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, ծավալվում են քննարկումներ: Կարևորվում է Համալսարանի ուսանողական պորտալը (www.student.gsu.am), վերամշակվել են www.student.gsu.am կայքի ֆակուլտետային էջերը: Գործում է ԳՊՀ համալսարան-գործատու համագործակցության, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի www.career.gsu.am կայքը։ Բուհում հասանելի են շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կայքի այցելությունների և դիտումների վերաբերյալ տվյալները՝ ըստ տարեթվերի և ամիսների, ինչպես նաև շրջանավարտների զբաղվածության մասին տվյալներ վերջին 5 տարվա համար: ԳՊՀ որակի ապահովման բաժինը պարբերաբար հարցումներ է անցկացնում շրջանավարտների և նրանց գործատուների շրջանում։ Բուհի կրթության որակի մշտադիտարկման և բարելավման գործում կարևորվում են ԳՊՀ շրջանավարտների վերաբերյալ գործատուներից պարբերաբար ստացվող կարծիքներն ու առաջարկությունները:

3. Ձեր հաստատությունը տիրապետու՞մ է ուսանողների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությանը

  • Հաշմանդամություն ունեցող ուսանողներ

    Այո

    Եթե այո, խնդրում ենք նշել այդ ուսանողների տոկոսը

    1

  • Սոցիալապես անապահով ուսանողներ

    Այո

    Եթե այո, խնդրում ենք նշել այդ ուսանողների տոկոսը

    35.2

  • Մարզաբնակ ուսանողներ

    Այո

    Եթե այո, խնդրում ենք նշել այդ ուսանողների տոկոսը

    91

4. Ձեր հաստատությունը հրապարակու՞մ և տարածու՞մ է տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող ուսանողների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ

Այո

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել

ԳՊՀ-ն ապահովում է հաշմանդամություն ունեցող ուսանողների ուսման վարձի զեղչեր, ինչպես նաև նրանց նյութապես և բարոյապես օժանդակում տարբեր հիմնադրամների և հովանավորների միջոցների հաշվին։

5. Ձեր հաստատությունը ուսանողների շրջանում հրապարակում և տարածո՞ւմ է տեղեկատվություն միջազգայնացման հետևյալ գործընթացների վերաբերյալ

  • Արտերկրում սովորելու կրթաթոշակային հնարավորություններ

    Այո

    եթե այո, խնդրում ենք համառոտ ներկայացնել ինչպես

    ԳՊՀ-ում արտաքին կապերի ընդլայնման և միջազգայնացման ապահովման համար առկա է պատասխանատու ենթակառուցվածք՝ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժինը: Համալսարանը համագործակցում է օտարերկրյա բուհերի և այլ կրթական կառույցների հետ` համատեղ կրթական ծրագրերի մշակման, որակավորման աստիճանների համատեղ շնորհման, հետազոտական ոլորտում համագործակցության և այլ նպատակներով: Գավառի պետական համալսարանը, ակտիվորեն համագործակցելով բազմաթիվ եվրոպական առաջատար բուհերի հետ, Եվրոպական միության Էրազմուս+ հիմնական գործողություն 1-ի շրջանակներում, միջհամալսարանական պայմանագրերի հիման վրա իրականացնում է ուսանողների կրթաթոշակային ակադեմիական շարժունության ծրագրեր, որոնց շրջանակում վերջին հինգ տարում 69 ուսանող և 31 դասախոս /ընդհանուր՝ 100 անձ/ սովորել և դասավանդել է Եվրոպական առաջատար բուհերում։ ԳՊՀ միջազգային համագործակցության շրջանակից դուրս արտերկրում սովորելու կրթաթոշակային հնարավորությունների մասին ևս համապատասխան տեղեկատվություն ( հայտարարություններ, տեղեկատվական գրառումներ, ծրագրային կանչեր և այլն) հրապարակվում է համալսարանի պաշտոնական կայքէջի և ֆեյսբուքյան էջի միջոցով։

  • Փոխանակման ծրագրերի հնարավորություններ

    Այո

    եթե այո, խնդրում ենք համառոտ ներկայացնել ինչպես

    2007 թվականից սկսած ԳՊՀ-ն մասնակից Է ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման Եվրոպական միության մի շարք՝ այդ թվում՝ «Erasmus Mundus. Արտաքին համագործակցության պատուհան», «Erasmus Mundus. Euroeast», «Erasmus Mundus. Tempo», «Erasmus Mundus. Hermes» ծրագրերի։ Ներկայումս Գավառի պետական համալսարանը, ակտիվորեն համագործակցելով ԵՄ Էրազմուս+ ծրագրի հիմնական գործողություն 1 -ի շրջանակներում, ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման ծրագրեր է իրականացնում հետևյալ 11 Եվրոպական համալսարանների հետ․ 1. Սապիենզայի համալսարան, Իտալիա, 2. Պավիայի համալսարան, Իտալիա, 3. Սալերնոյի համալսարան, Իտալիա, 4. Լա Կոռունյայի համալսարան, Իսպանիա, 5. Ալմերիայի համալսարան, Իսպանիա, 6. Վալադոլիդի համալսարան, Իսպանիա, 7. Սալամանկայի համալսարան, Իսպանիա, 8. Վառնայի կառավարման համալսարան, Բուլղարիա, 9. Անգել Կանչևի անվան Ռուսեի համալսարան, Բուլղարիա, 10. Մինհո համալսարան, Պորտուգալիա, 11. Կարոլի Էսթերհազի անվան կիրառական գիտությունների համալսարան, Հունգարիա։ ԳՊՀ փոխանակման ծրագրերի, առկա ծրագրային կանչերի, դրանց դիմելու վերջնաժամկետների, անհրաժեշտ փաստաթղթերի, հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում համալսարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ԳՊՀ ֆեյսբուքյան և International GSU ֆեյսբուքյան էջերում։ Կազմակերպվում են տեղեկատվական օրեր, ողջ տեղեկատվությունը ներկայացվում է ինչպես բանավոր, այնպես էլ շնորհանդեսների միջոցով։ Տարածվում են նաև տեղեկատվական թերթիկներ։ Ուսանողների ակադեմիական շարժունության ողջ ընթացքը վերահսկվում է ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի կողմից:

  • Արտերկրում կրեդիտներ հավաքելու հնարավորություններ

    Այո

    եթե այո, խնդրում ենք համառոտ ներկայացնել ինչպես

    ԳՊՀ փոխանակման ծրագրերով ձեռք բերված կրեդիտները ճանաչելի են ուսանողների փոխանակումն իրականացնող բուհերում՝ համաձայն ԳՊՀ-ի և գործընկեր բուհերի միջև առկա միջհամալսարանական պայմանագրերում սահմանված դրույթների, ինչպես նաև ուսանողի եռակողմ / մայր բուհ, ընդունող բուհ , ուսանող/ ուսումնական պայմանագրի, որտեղ ամրագրվում են ուսանողի համապատասխան դասընթացներն ու դրանց հատկացվող կրեդիտները։ Կրեդիտի փոխանցումն իրականացվում է ԳՊՀ համապատասխան ստորաբաժանման /Ակադեմիական քաղաքականության վարչության/ կողմից՝ համաձայն առկա պայմանագրերի դրույթների և ուսանողի ուսումնական պայմանագրում ամրագրված դասընթնացների ապահոված կրթական վերջնարդյունքների համապատասխանության։

6. Ձեր հաստատությունը ուսանողներին ներքին շարժունակության (տեղափոխումների) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրու՞մ է

Այո

Նշել ինչպիսի

Գավառի պետական համալսարանում գործում է սովորողների ակադեմիական շարժունության կարգ, որը համապատասխան դրույթներով կարգավորում է սովորողների շարժունության գործընթացը, սահմանում ուսանողների ներքին տեղափոխությունների սկզբունքներն ու պահանջները, ինչպես նաև ներկայացնում ներբուհական տեղափոխությունների իրականացման կարգը։ Վերոնշյալ կարգը հրապարակված է բուհի պաշտոնական կայքէջում։ Կարգը հասանելի է նաև համապատասխան ենթակառուցվածքային բաժնում և ուսանողները կարող են ծանոթանալ դրան և՛ էլեկտրոնային, և՛ թղթային կրիչների միջոցով։

7. Ձեր հաստատությունը ուսանողներին իրենց իրավունքների, բողոքարկման ընթացակարգերի և այլ վարչական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրո՞ւմ է

Այո

խնդրում ենք մեկնաբանել

Գավառի պետական համալսարանում առկա են ուսումնառողների իրավունքները, բողոքները և բողոքարկումները կանոնակարգող փաստաթղթեր՝ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության վարչության կանոնակարգ, ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգ, ԳՊՀ ուսանողների բողոքների քննարկման կարգ, ինչպես նաև ԳՊՀ ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ ձեռնարկ։ Վերոնշյալ բոլոր փաստաթղթերը հասանելի են ԳՊՀ պաշտոնական կայքում։ ԳՊՀ-ում հասանելի են նաև վերջին 5 տարիների ընթացքում ուսանողների բողոքների և խնդիրների լուծման վիճակագրական տվյալները և համապատասխան հիմքերը, որոնց համաձայն վերջին 5 տարիներին համալսարանում բողոքարկման դեպքերը սակավ են: Բողոքարկման չորս դեպք գրանցվել է բնագիտական ֆակուլտետում, երեք դեպք՝ հեռակա ուսուցման ֆակուլտետում՝ բոլորն էլ կապված ամփոփիչ ատեստավորման քննությունների գնահատականների վերանայման հետ: Առաջ քաշված հարցերը ստացել են համապատասխան լուծումներ, կազմվել են արձանագրություններ: Ուսանողների բողոքների և բարձրացրած խնդիրների քննարկման ու լուծման կարգը նախատեսված է համապատասխան կանոնակարգով, որով սահմանվում են նորմեր ուսանողների կողմից ներկայացված բողոքների ընդունման, քննարկման և ամփոփման վերաբերյալ: Այդ նորմերը վերաբերում են Համալսարանի և' առկա, և' հեռակա համակարգերում սովորող ուսանողներին: Բողոքների քննարկման նպատակով ձևավորվում են համալսարանական ու ֆակուլտետային հանձնաժողովներ, և կազմվում է ժամանակացույց: Բողոքարկման արդյունքում կազմվում են արձանագրություններ, բողոքներին տրվում են համապատասխան լուծումներ: Ուսանողներն անկաշկանդ կարող են իրենց բողոքները ներկայացնել համալսարանի ռեկտորին, պրոռեկտորներին, ֆակուլտետի դեկանին, փոխդեկանին, ամբիոնների վարիչներին, ակադեմիական խորհրդատուներին՝ պաշտպանելով իրենց իրավունքները: Նրանք իրենց հուզող հարցերը կարող են բարձրացնել նաև պարբերաբար անցկացվող անանուն հարցումների, «Վստահության արկղիկի», «թեժ գծի», էլեկտրոնային փոստի միջոցով: Ուսանողներն օգտվում են իրենց ընձեռված հնարավորություններից, ազատ արտահայտում իրենց դժգոհությունները, բողոքները, որոնց ընթացք և լուծում է տրվում համալսարանի ռեկտորի հրամանով կազմված ֆակուլտետային կամ համալսարանական հանձնաժողովների կողմից` ըստ համապատասխան ընթացակարգերի: Ուսանողներն իրենց իրավունքները կարող են պաշտպանել նաև համալսարանական կառույցներում /ԳՊՀ հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետային խորհուրդ, ռեկտորատ, ուսանողական խորհուրդ և այլն/ ընդգրկված իրենց ուսանող ներկայացուցիչների միջոցով: Համալսարանում սովորողների իրավունքների ապահովման և անհրաժեշտության դեպքում դրանց պաշտպանության արդյունքում բուհում առկա է փոխվստահության և համագործակցության մթնոլորտ:

8. Ձեր հաստատությունը ուսանողներին տրամադրում է տեղեկատվություն հետազոտական հնարավորությունների (ներգրավում գիտական ծրագրերում, խմբերում և այլն) և ընտրության չափանիշների վերաբերյալ

Այո

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել

Արդի գիտական փոփոխություններն ու զարգացումները նպաստում են հետազոտության ոլորտում ԳՊՀ-ի հետաքրքրությունների ու հավակնությունների ձևավորմանը, որում կարևորվում է համալսարանի դասախոսների և ուսանողների գիտական ներուժի մասնակցությունը միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի իրականացմանը: Հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար պահանջվում է թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացում ամբիոններում, ինչպես նաև ամբիոնների գերակա հետազոտական ուղղությունների զարգացում: Համալսարանը տարբեր կազմակերպությունների հետ իրականացնում է գիտակրթական և հետազոտական բնույթի զանազան ծրագրեր: Բարձրագույն կրթության եվրոպական տարածքին ինտեգրման նպատակով եվրոպական համալսարանների հետ համագործակցության ծրագրերի զարգացումը և ընդլայնումը համարվում է համալսարանի վերջին 5 տարիների ռազմավարական առաջնահերթություններից մեկը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԳՊՀ «Էրասմուս-Մունդուս», «Տեմպուս» և «Էրասմուս+» ծրագրերի շրջանակներում համագործակցության պայմանագրերը բուհում շարունակաբար ստեղծել և մշտապես ապահովում են հետազոտական հնարավորություններ՝ ուսանողներին ներգրավվելու գիտական՝ այդ թվում դրամաշնորհային և կրթաթոշակային հետազոտական ծրագրերում, հետազոտական խմբերում, հետազոտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներում: Հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցումն արտահայտող ցուցանիշներն են գիտական աշխատանքներն՝ ուսանողների մասնակցությամբ: Ստանալով համապատասխան տեղեկատվություն և գործընթացային աջակցություն՝ ուսանողները դասախոսների հետ համահեղինակությամբ հրատարակում են հոդվածներ ԳՊՀ ամենամյա գիտական հոդվածների ժողովածուներում: Առավել օժտված ուսանողները հետագա գիտական գործունեության շարունակության համար ապահովվում են անհրաժեշտ պայմաններով: Ուսանողները և դասախոսները հաճախակի գործուղվում են հանրապետական գիտաժողովների: Գավառի պետական համալսարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվում են հայտարարություններ՝ ազգային և միջազգային հարթակում առկա հետազոտական ծրագրերի, դրանցում ներգրավվելու պայմանների և չափանիշների վերաբերյալ: Հայտարարություններ են արվում նաև գիտական կոնֆերանսների, վերապատրաստումների, սեմինարների, աշխատաժողովների և այլ հետազոտական հնարավորությունների վերաբերյալ: Հարկ եղած դեպքում համապատասխան ենթակառուցվածքային բաժնի կողմից հետաքրքրված ուսանողներին տրամադրվում է խորհրդատվություն և ապահովվում է անհրաժեշտ աջակցություն՝ ներգրավվելու այս կամ այն հետազոտական նախաձեռնությունում:

և տրամադրել համապատասխան ինտերնետային կայքի հասցեն

http://gsu.am/%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80%D6%80/, http://gsu.am/%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80/

9. Ձեր հաստատությունն ընդունում կամ պատասխանու՞մ է ուսանողներից և հանրությունից էլեկտրոնային տարբերակով ստացված հաղորդագրություններին: Եթե այո, խնդրում ենք մանրամասնել: Ներկայացրե՛ք համապատասխան հասցեներ և վիճակագրական տվյալններ